Կիևյան կամրջի տակ հայտնաբերված երիտասարդի վերջին նամակը

© Photo : Official site of the MES of RAСотрудники МЧС РА вынимают труп, найденный в Разданском ущелье
Сотрудники МЧС РА вынимают труп, найденный в Разданском ущелье - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
26 տարեկան Վարդանի մահվան հանգամանքները դեռ չեն բացահայտվել, բայց հրապարակվել է նրա գրած վերջին նամակը։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Փետրվարի 23-ին Կիևյան կամրջի տակ հայտնաբերված 26 տարեկան Վարդան Մնացականյանի նամակը հրապարակել է armlur.am-ը։

Ըստ կայքի` երիտասարդը նամակը գրել է ընկերուհուն:

«Էնքան բան ունեմ քեզ ասելու, բայց չեմ հասցնի… և ուր էլ հասնի էս նամակը, ոչ մեկին չմեղադրեք. սա իմ կամքն ա ու իմ կյանքն ա…»,- գրել է Վարդանը:

Ինչպես հայտնի է, Հրազդան գետում հայտնաբերված երիտասարդին իրավապահները փնտրում էին հունվարի 30-ից:

Որոշ տեղեկությունների համաձայն`երիտասարդն աշխատում էր «Ռոսիա» առևտրի կենտրոնում որպես անվտանգության աշխատակից։
Լրահոս
0