ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Հանրապետության տարածքում փետրվարի 27-ին, մարտի 2-ի գիշերը և օրվա առաջին կեսին շրջանների զգալի մասում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինեն: Փետրվարի 28-ին, մարտի 1-ին, 3-ին առանց տեղումների եղանակ կլինի: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։
Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ։ Մարտի 1-2-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
«Օդի ջերմաստիճանը մարտի 2-ին, 3-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով, 3-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Երևանում փետրվարի 27-ին, մարտի 2-ի գիշերը և օրվա առաջին կեսին ժամանակ առ ժամանակ անձրև կտեղա, մարտի 2-ի գիշերը քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձնախառն անձրևի տեսքով: Փետրվարի 28-ին, մարտի 1-ին, 3-ին առանց տեղումների եղանակ կլինի:
Այսօր` փետրվարի 27-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 12-14, իսկ գիշերային ժամերին 3-5 աստիճան տաքություն։