ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Ի տարբերություն նախորդ տարվա, երբ ընտրություննեից հետո փողոցային պայքար տեղի չունեցավ, այս տարի Ազատության հրապարակը թափուր չի մնա: Այստեղ լուրջ քաղաքական խմորումներ են լինելու: Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»։
Ըստ թերթի` քաղաքական ուժերը հայտեր են ներկայացնում հրապարակը «բրոնյա» անելու համար:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է Ազատության հրապարակ գործուղվելու մասին, իսկ մի քանի օր է, ինչ Ֆեյսբուք սոցիալական ցանցում առանձին օգտատերեր հայտարարություն են տարածում, որ մարտի 10-ին Երևանի Ազատության հրապարակում տեղի է ունենալու համահայկական հանրահավաք: Նպատակը՝ բողոք ընդդեմ «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների դատական գործով» կայացվելիք վճիռների»: