ՀՀԿ–ն փոխեց դիրքորոշումը. ԱԺ–ն կքննարկի մարտի 1-ի իրադարձությունները

© Sputnik / Asatur YesayantsЗаседание парламента посвященное взлету цен
Заседание парламента посвященное взлету цен - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ազգային ժողովը միաձայն կողմ քվեարկեց «2008 թվականի Մարտի 1- 2-ի իրադարձությունների մասին» հայտարարության նախագիծն ԱԺ նիստերի օրակարգ ընդգրկելու «Ելքի» առաջարկին:

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Մարտի 1-ի իրադարձությունների էջը դեռ փակված չէ և չի փակվելու այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր սպանությունները բացահայտված չեն, այսօր ԱԺ-ում, ներկայացնելով «2008 թվականի մարտի 1- 2-ի իրադարձությունների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը ԱԺ նիստերի օրակարգ ընդգրկելու «Ելքի» առաջարկը, նշեց խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Сторонники кандидата в президенты Левона Тер-Петросяна на площади А.Мясникяна (1 марта 2008). Ереван, Армения - Sputnik Արմենիա
Մարտի 1-ին ու 2-ին մեր երեխաներին սպանողները մինչև այսօր չեն պատժվել. ակտիվիստի հայր

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանը հայտնեց, որ ՀՀԿ-ն դեմ չէ լսումներ անցկացնելուն, բայց հիշեցրեց, որ նախորդ լսումների ժամանակ դատախազության ներկայացուցչի զեկույցից պարզ էր՝ կատարվում է ամեն ինչ այս իրադարձությունները բացահայտելու համար:

Այս հիմքով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել նախագծին: Չնայած դրան, ՀՀԿ-ն անսպասելիորեն փոխեց դիրքորոշումը. հանձնաժողովի անդամ Գևորգ Կոստանյանն առաջարկեց նախագիծը ներառել նիստերի օրակարգում և քննարկել հարցը, իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կոչ արեց կողմ քվեարկել նախագիծն օրակարգ ընդգրկելուն:

Այպիսով նախագիծը միաձայն հավանության արժանացավ: Քվեարկության արդյունքները ներկայացնելով` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հույս հայտնեց, որ ընդդիմությունը կգնահատի իշխանության այդ քայլը:

Լրահոս
0