ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Դավթաշենի կամրջի մոտ կանխել են ինքնասպանության փորձը։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
«Ժամը 15:40-ի դրությամբ քաղաքացիների, փրկարարների և ոստիկանների ջանքերով կանխվել է 1987 թ. ծնված Հ. Ա.-ի ինքնասպանության փորձը։ Ցուցաբերվել է բժշկական օգնություն»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ փետրվարի 27-ին, ժամը 14:54-ին ԱԻՆ-ն ահազանգ էր ստացել, որ միջին տարիքի տղամարդն անցել է Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի բազրիքից այն կողմ և սպառնում է ինքնասպան լինել:
Դեպքի վայր էին մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: