Էդիկ, հայերը քո մեջքին կանգնած են. երկրպագուները սատարել են Նժդեհի խոսքը մեջբերած մարզիկին

© Photo : Из личного архива Э.ВарданянаЭдуард Вартанян
Эдуард Вартанян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանրահայտ մարզիկ Էդուարդ Վարդանյանն Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որը հիացրել է բաժանորդներին։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Խառը մարտարվեստի մարզիկ Էդուարդ Վարդանյանը Instagram սոցիալական կայքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպիսի ակտիվությամբ է նա պարապում։

Մարզիկն իր տեսանյութը մեկնաբանել է Հայաստանի ազգային հերոս Գարեգին Նժդեհի խոսքով։

«Եղիր ուժեղ, էլի ուժեղ և միշտ ուժեղ: Ժողովուրդներն ի վերջո տեր են մնում ոչ թե նրան, ինչ որ նրանց տրվում է, ինչ որ մուրում են, այլ միայն նրան, ինչի որ արժանի են, ինչ որ սեփական ուժերով ապահովել են կարողանում», — գրել է մարզիկը։

Վարդանյանի տեսանյութում հնչող երաժշտությունը դժվար է մարզական անվանել. նա հարվածները մշակում է դուդուկի ձայնի ներքո։

Վարդանյանի բաժանորդները քաջալերեն են սիրելի մարզիկին մեկնաբանություններով։ Ոմանք նշել են, որ նա կուռք է, մյուսները հաղթանակներ են մաղթել։

 

«Էդիկ, ամբողջ աշխարհի հայությունը քո մեջքին է կանգնած ։ Մնացածն այդքան էլ կարևոր չէ։ Մեզ բոլորիս համար դու միշտ չեմպիոն ես», — նշել է markony30 օգտատերը։

Խառը մարտարվեստի մարզիկ Էդուարդ Վարդանյանը և հունա-հռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանն ավելի վաղ հայտարարել էին, որ պատրաստվում են մարտարվեստի դպրոց բացել Արցախում ու մարզել հայ մարզիկներին։

26-ամյա Էդուարդ Վարդանյանը խառը մենամարտի (ММА) պրոֆեսիոնալ ըմբիշ է։ Երիտասարդ մարզիկն արդեն բազում նվաճումներ և տիտղոսներ ունի․ նա մարտական սամբոյի գավաթակիր է, թաիլանդական բռնցքամարտի Ռուսաստանի առաջնության մրցանակակիր և ոչ միայն։

Լրահոս
0