Երվանդ Բոզոյան
«Մարտի 2-ին մենք կունենանք նախագահ, բայց ինտրիգը կարող է լինել այն, թե քանի ձայնով կընտրվի այդ նախագահը»,- ասաց Բոզոյանը։
Նրա խոսքով` ՀՀ նախագահի թեկնածուի դեպքում «համընդհանուր ընդունելի մարդ» արտահայտությունը վեհ ձևակերպում է, որովհետև հայ հասարակությունը մեծ սպասումներ չունի ապագա նախագահից։
Փորձագետը հիշեցնում է, որ Հայաստանն անցնում է խորհրդարանական կառավարման կարգի, և նախագահի լիազորությունները նվազում են։