00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանցի դերասանուհին բռնաբարության մեղադրանք է ուղղել հայտնի ռեժիսորին

© Photo : Instagram / fatimaabaskulievaАзербайджанская актриса и певица Фатима Абаскулиева
Азербайджанская актриса и певица Фатима Абаскулиева - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի ռեժիսոր Մարկ Ռոզովսկին հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Ադրբեջանցի երգչուհի և դերասանուհի Ֆաթիմա Աբասկուլիևան նրան մեղադրել է բռնաբարության մեջ։ Արվեստի գործիչն իր հասցեին ուղղված մեղադրանքները կտրականապես հերքել է։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Ադրբեջանցի երգչուհի և դերասանուհի Ֆաթիմա Աբասկուլիևան Ռուսաստանի ժողովրդական արտիստ Մարկ Ռոզովսկուն մեղադրել է բռնաբարության մեջ։

Աբասկուլիևան աղմկահարույց հայտարարությունն արել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ուղիղ եթեր» հաղորդման տաղավարում։ Այս մասին հայտնում է Sputnik Ադրբեջանը` ներկայացնելով հաղորդման տեսագրությունը։

Երգչուհին պատմել է իր ստեղծագործական ուղու մասին։ Աբասկուլիևան ծնվել է Ադրբեջանում, սկսել է երգել վաղ տարիքից, իսկ 15 տարեկանում նա դարձել է «Միսս Ադրբեջան» տիտղոսակիր։

19 տարեկանում աղջիկը մեկնել է Մոսկվա, ընդունվել Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտ։

«Երբ սովորում էի երրորդ կուրսում, տեղափոխվեցի Մարկ Գրիգորևիչ Ռոզովսկու արվեստանոց։ Նա ինձ գրկաբաց ընդունեց։ Մի անգամ մոտեցավ ինձ և ասաց, որ ցանկանում է իմ կարիերայի մասին խոսել թատրոնից դուրս, և ես գնացի նշված հասցեով։ Նա սկսեց խոսել այն մասին, թե ես որքան լավն եմ, և ասաց, որ պետք է զգա ինձ», — պատմել է Աբասկուլիևան։

Աղջկա խոսքով` Ռոզովսկին տարել է նրան սենյակ, որտեղ մեծ մահճակալ է եղել և սեռական հարաբերություններ է ունեցել նրա հետ։ Երգչուհին մինչև հիմա չի կարողանում մոռանալ այդ օրը։ Դրանից հետո ռեժիսորը խնդրել է նրան գաղտնի պահել ամեն ինչ, որպեսզի ոչ ոք չիմանա նրանց կապի մասին։

Հետագայում Աբասկուլիևան ձգտել է խուսափել Ռոզովսկու հետ հանդիպումից։ Դա շարունակվել է այնքան ժամանակ, քանի դեռ ռեժիսորը երկրորդ անգամ չի մոտեցել նրան։

«Ես նրանից վախենում էի և չէի կարողանում որևէ բան ասել։ Դա երկրորդ և վերջին հանդիպումն էր։ Ինձ թվում էր, որ ես եմ մեղավոր։ Մտածում էի` գուցե մեղավորն իմ արտաքինն է։ Այդ ժամանակ ես բավականին վառ էի հագնվում…», — խոստովանել է դերասանուհին։

Ինչպես պարզվել է, «Նիկիտյան դարպասների մոտ» թատրոնի գեղարվեստական ղեկավարի ոտնձգությունների մասին լուրերը վաղուց են պտտվել։

«Ես 15 տարի առաջ եմ ավարտել ձեր ինստիտուտը։ Արդեն այդ ժամանակ նման բամբասանքներ կային», — հաղորդման ժամանակ ասել է երգիչ Դմիտրի Նեստերովը։

Ի դեպ, Ֆաթիման աշխատել է այդ թատրոնում, բայց նա ազատվել է։ Դերասանուհու կարծիքով` Ռոզովսկին մինչև հիմա ոտնձգություն է կատարում երիտասարդ դերասանուհիների նկատմամբ։

«Ես ուզում եմ պատժել այդ մարդուն», — ասել է Աբասկուլիևան։

Женщина в хиджабе - Sputnik Արմենիա
Ադրբեջանցի կինը հարձակվել է թրքուհու վրա. կանանց կռիվն ավարտվել է ձերբակալությամբ

Մարկ Ռոզովսկու ընկեր Վլադիմիր Դոլինսկին ասել է, որ Ֆաթիման զրպարտում է հայտնի ռեժիսորին։

«Նա ստում է ամբողջ երկրի առաջ, որպեսզի իրեն ճանաչեն։ Ինչի՞ մասին ես խոսում։ Մարկ Գրիգորևիչը, որ դերասանուհիների աստղաբույլ է ստեղծել… Նա թատրոնում, որն իր ձեռքով է կառուցել, 200 ներկայացում է բեմադրել։ Նա 70 տարեկանում քեզ կտաներ նկու՞ղ», — վրդովվել է Դոլինսկին։

Նա նշել է, որ Աբասկուլիևան Ռոզովսկու ոչ ադեկվատ պահվածքի ապացույցներ չունի։

Լրագրողները կապ են հաստատել հենց Մարկ Ռոզովսկու հետ։ Ռեժիսորը հերքել է Ֆաթիմա Աբասկուլիևայի մեղադրանքները և ասել, որ երգչուհին ադեկվատ մարդ չէ։

Նշենք, որ Մարկ Ռոզովսկին թատերական ռեժիսոր է, դրամատուրգ և սցենարիստ, կոմպոզիտոր, արձակագիր, բանաստեղծ, «Նիկիտյան դարպասների մոտ» թատրոնի գեղարվեստական ղեկավարը։

Լրահոս
0