00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ինտրիգները

© Photo : official site of the President of RAПрезидент Армении провел совещание с ответственными социального сектора
Президент Армении провел совещание с ответственными социального сектора - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ժամանակ» օրաթերթը հարց է բարձրացնում`արդյոք Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին կտա՞ աշխատելու հնարավորություն։

ԵՐԵՎԱՆ, 28 Փետրվար — Sputnik. «Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում փետրվարի 27-ին խորհրդակցություն է անցկացրել սոցիալ-տնտեսական իրավիճակի թեմայով, որը, կարելի է ասել, եղել է աննախադեպ ֆորմատով: Բանն այն է, որ այդ խորհրդակցությանը մասնակցել են ոչ միայն կառավարության տնտեսական բլոկի ներկայացուցիչները, այլ նաև վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կարապետյանն առաջին անգամը չէ, որ նախագահականում մասնակցում է խորհրդակցությունների, սակայն առաջին անգամն է, որ նա մասնակցում է սոցիալ-տնտեսական իրավիճակի, տնտեսական աճի, հեռանկարների թեմայով խորհրդակցության: Ընդ որում, դրա բովանդակությունը Կարեն Կարապետյանի համար հնարավոր է համարել դրական: Համենայնդեպս, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ տնտեսական աճը կկազմի գրեթե ութ տոկոս: Դա հայտնի 7 տոկոսից բարձր շեմ է, առավել ևս, եթե նկատի առնենք, որ Սերժ Սարգսյանը հրապարակավ հրաժարվել էր «պլան դնել» ներկայիս կառավարության վրա:

Президент Армении провел совещание с ответственными социального сектора - Sputnik Արմենիա
Նախագահը գոհ է 2017–ի տնտեսական աճից. ևս 2–3 տարի, և կարող ենք իրականացնել մեր ծրագրերը

Բայց նա արձանագրում է նաև, որ կառավարությունը կրկնակի գերակատարել է հենց իր սահմանած պլանները:

Այս ամենը, անշուշտ, իր մեջ ինտրիգ է պարունակում 2018-ի վարչապետի թեմայով: Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունը բավականին խորացնում է այդ ինտրիգը: Բանն այն է, որ դրական գնահատականներին և պլանի գերակատարման արձանագրությանը զուգահեռ, Սերժ Սարգսյանն անում է նաև երկիմաստ հայտարարություններ: Մասնավորապես, նա խոսում է այն մասին, որ աճի ցուցանիշները դեռ պետք է համադրվեն, և վերջնական գնահատականը կտան այդ ժամանակ:

Այլ կերպ ասած՝ նա բաց է թողնում մանևրի ճանապարհը և հետաքրքիր է, թե ինչ ճշգրտումներ կլինեն, և արդյոք դրանք կարող են ճակատագրական նշանակություն ունենալ վարչապետի թեկնածության հարցում: Ի վերջո, ակնհայտ է, որ կա լուրջ խնդիր՝ եթե չեն լինում ֆորս-մաժորներ, ապա ինչպե՞ս հիմնավորել պլան գերակատարող վարչապետին այդ պաշտոնում դարձյալ չառաջադրելու որոշումը:

Եվ այդ իմաստով ուշագրավ են խորհրդակցությանը Սերժ Սարգսյանի մյուս մեսիջները, մասնավորապես՝ աճի ներառականության մասով, ինչպես նաև մեկ տարվա աճի անբավարար լինելու մասով: Մյուս կողմից, սակայն, եթե մեկ տարի աշխատող վարչապետը կարող է աճ ապահովել մեկ տարում, երկու-երեք տարի ապահովելու համար պետք է աշխատել այդքան:

Կտա՞ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին այդ հնարավորությունը: Դրան այսօր հավատում կամ հավանական համարում են շատ քչերը: Մեծացրե՞ց դրա հավանականությունը Սերժ Սարգսյանի մոտ անցկացված խորհրդակցությունը, թե՞ ոչ: Սա մի հարց է, որի պատասխանն ամենևին միարժեք չէ: Մյուս կողմից ինքնին հետաքրքիր է, թե ինչու է Սերժ Սարգսյանն ընդհանրապես հրավիրել այդ խորհրդակցությունը և փաստացի ընդհանուր հաշվեկշռում ճանաչել Կարեն Կարապետյանի կառավարության հաջողությունը, եթե դա ամենևին չի նպաստում նրան հեռացնելու քաղաքական ծրագրին: Թե՞ այդ ծրագրով Կարեն Կարապետյանի յուրօրինակ «շնորհակալության» հերթն է»:

Լրահոս
0