Լևոն Ալթունյանից դժգոհ են անգամ ՀՀԿ–ականները

© Sputnik / Asatur YesayantsП/к на тему "Курение - угроза развитию" в офисе ООН. Левон Алтунян
П/к на тему Курение - угроза развитию в офисе ООН. Левон Алтунян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ժողովուրդ» թերթի տվայլներով`ՀՀԿ-ականները հերթական անգամ կրակն են ընկել առողջապահության նախարարի որոշումների ձեռքը։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. «Ժողովուրդը» գրում է. «Իշխանության ներկայացուցիչները հերթական անգամ կրակն են ընկել ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի որոշումների պատճառով:

Левон Алтунян - Sputnik Արմենիա
Հայկական «առողջաբարդություն»․ առողջապահության նախարարը վերածվեց տուգանքների նախարարի

Արգելված վայրերում ծխելու համար նախատեսված մեծ չափի տուգանքների թեման մի կերպ «սղացնելուց» հետո այժմ ՀՀԿ-ականները չգիտեն՝ ինչպես պաշտպանել Ալթունյանի հերթական նորամուծությունը, որով այսուհետ դեղատներից մեծ թվով դեղեր հնարավոր կլինի ձեռք բերել միայն դեղատոմսով:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀԿ-ականների վրդովմունքն այնքան մեծ է, որ նրանք դա չեն թաքցնում անգամ հարցազրույցների ժամանակ՝ դեմ արտահայտվելով այդ որոշմանը, իսկ նախկինում մշտապես փորձել են մեղմացնել իրենց թիմակցի սխալները:

«Ժողովուրդին» նաև հայտնի դարձավ, որ մասնավոր զրույցներում նրանք էլ ավելի դաժան են՝ դժգոհելով, որ Լևոն Ալթունյանն իր աշխատասենյակում նստած որոշումներ է ընդունում, իսկ հետո իրենք ստիպված են մեկնաբանել դա»:

Լրահոս
0