00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:35
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես մարշալ Բաղրամյանը հյուրընկալեց Խանոյաններին. մի լուսանկարի պատմություն

© Sputnik / Юрий Абрамочкин / Անցնել մեդիապահոցИван Христофорович Баграмян
Иван Христофорович Баграмян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հյուրընկալությունը հայ ժողովրդի բնավորության առանձնահատուկ գծերից է, որից զերծ չեն նաև մեր մեծերը։ Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը վերհիշում է մեծն մարշալ Բաղրամյանի տանն արված մի լուսանկարի բարի պատմությունը։

Մոսկովյան լավ կահավորված բնակարան։ Հեռախոսը զանգում է։

— Այո, լսում եմ։

Խոսափողի մյուս կողմից ներկայանում են. «Պարոն Բաղրամյան, ձեր հայրենակիցներից են։ Հիմա Մոսկվայում ենք ու շատ ենք ուզում ձեզ տեսնել։ Կարելի՞ է»։

— Եկեք, – պատասխանում է մարշալ Բաղրամյանը։

Գործողության ժամանակը` նախորդ դար, յոթանասունականների կեսերը։

Андраник Озанян со своими солдатами - Sputnik Արմենիա
Զորավար Անդրանիկի և Հովհաննես Բաղրամյանի հանդիպումը

Գործողության վայրը` քաղաք Մոսկվա։

Գործող անձինք` Միխայիլ և Ասյա Խանոյաններ` ամուսին և կին։

Զանգի պատճառը` երազում էին ծանոթանալ հայերի ամենասիրած հայի հետ։

Շարունակությունը փոխանցում եմ Խանոյանների դստեր` Անուշի խոսքից։ «Ցրտաշունչ Մոսկվայում շատ դժվար էր կենդանի ծաղիկներ գնել, սակայն ծնողներիս հաջողվել էր. ծաղկեփունջը ձեռքերին նրանք հյուր գնացին»։

Հարցնում եմ.

— Իսկ ծնվողներդ ո՞րտեղից էին գտել մարշալի հեռախոսահամարն ու հասցեն։

— Համարը հեռախոսագրքից էին գտել, իսկ հասցեն հենց ինքը` Բաղրամյանն էր թելադրել։

Հետո եղան առաջին ողջույնները նախասենյակում, ծաղիկները միանգամից շքեղ ծաղկամանի մեջ հայտնվեցին ու գեղեցիկ տեսք ստացան։ Ոտքի վրա առաջին խոսքերն են փոխանակում, հետո հյուրասենյակ են մտնում, ու մարշալը հարցնում է։

— Բայց ամեն դեպքում, ինչո՞վ կարող եմ օգտակար լինել։

© Из архива Ануш ХаноянՀովհաննես Բաղրամյանն ու Խանոյան ամուսինները
Оганес Баграмян и супруги Ханоян - Sputnik Արմենիա
Հովհաննես Բաղրամյանն ու Խանոյան ամուսինները

— Շնորհակալություն, ոչ մի բանով։ Մենք պարզապես ձեզ շատ ենք սիրում, եկել ենք ծանոթանալու ու մեր հարգանքը հայտնելու։ Այսքանը,– ժպտում են հյուրերը։

— Դե, ուրեմն, միանգամից գործի անցնենք, – մարշալն ավելի լայն է ժպտում ու ամուսիններին հրավիրում սեղանի մոտ։

Իսկ հիմա ուշադիր նայեք ճաշից հետո արված լուսանկարին, որում ամեն ինչ ոչ թե լավ, այլ շատ լավ է։ Միշա ու Ասյա Խանոյաններն ուրախ են, որ կարողացան իրենց ուզածն իրականացնել ու մոտիկից շփվել Բաղրամյանի հետ, իսկ մարշալը` որ ևս երկու հիանալի հայի հանդիպեց։

Маршал Баграмян и начальник ереванского метрополитена. 1980-е годы - Sputnik Արմենիա
Մի լուսանկարի պատմություն. Մարշալ Բաղրամյանը չգիտեր, որ մետրոյի կայարանը կոչվելու է իր անունով

— Մայրս ու հայրս լուսանկարում պարզապես շողում են։ Դա Բաղրամյանի հմայքից ու նրա արձակած լույսից է, – գրել էր ինձ Անուշը։

Զարմանալիորեն դիպուկ մեկնաբանություն է։ Ահա և ամբողջ պատմությունը. այն պարզ է ու խոսուն։

Մինչդեռ այս պատմությունն իր նախաբանն ունի։ Պետք է հետ տանեմ ընթերցողին յութանասունականների Երևան, Աբովյան փողոց, որտեղ «Երևան» հյուրանոցին կպած մի լուսանկարչական արհեստանոց կար։ Այն Գաբրիել Խանոյանին` Միխայիլ Խանոյանի հորն էր պատկանում։

Արհեստանոցը բակում էր, իսկ փողոցում սև ու սպիտակ լուսանկարներով պաստառ էր փակցված։ Վարպետն ամենալավ լուսանկարներն էր ցուցադրության հանել։ Ինչպես տեխնիկական առումով լավագույնը, այնպես էլ ժողովրդի կողմից սիրված անձանց լուսանկարները` Գոհար Գասպարյան, Հրաչյա Ներսիսյան, Արամ Խաչատրյան… Լուսանկարներն անընդհատ թարմացվում էին, սակայն կար մի լուսանկար, որը տարեցտարի իր տեղում էր մնում` դա Բաղրամյանի լուսանկարն էր, որտեղ մարշալը պաշտոնական համազգեստով էր` անթիվ–անհամար շքանշաններով ու մեդալներով։ Այսպես, դեռ կրտսեր Խանոյանից առաջ, մարշալին իր հարգանքի տուրք էր մատուցում ավագ Խանոյանը։

Маршал Амазасп Бабаджанян - Sputnik Արմենիա
Խիզախ մարշալ Բաբաջանյանը, կամ Թուրքիայում հայկական Սև հովազի համարձակությունը

Սակայն սա դեռ ամենը չէ։ Դեռ Խրուշչովի օրոք, երբ ցանկացած շեղում կուսակցության գլխավոր ուղղությունից դավաճանություն էր համարվում, ավագ Խանոյանն իր ցուցապաստառին փակցրել էր զորավար Անդրանիկի դիմանկարը։ Զորավար Անդրանիկը պաշտոնապես խորհրդային իշխանության թշնամին էր, իսկ ոչ պաշտոնապես` ամբողջ հայության սիրելի հերոսը։

Ի զարմանս և ի ուրախություն երևանցիների դիմանկարը մի քանի օր ցուցադրվեց, հետո հրամայեցին այն հանել։ Սակայն, ինչն ավելի զարմանալի է, համարձակ լուսանկարչի համար դա անհետևանք մնաց։ Այնպիսի զգացողություն ունեմ, որ հայտնի ֆիդայի զորավարին, որն ավելի ուշ ռուսական բանակի գեներալի կոչում ստացավ, սիրում էր ոչ միայն հասարակ ժողովուրդը։

Հ.Գ. Խանոյանները Հայաստանի այն նշանավոր ընտանիքներից են, որոնք կարողացել են պահպանել հաջորդականություն հայրենասիրության, արժանապատվության ու անցյալը հարգելու հարցում։

Միխայիլ Խանոյանի` Երևանի կոնյակի գործարանի տնօրենի հետ, տարիներ շարունակ ընկերություն էի անում

Իսկ նրա կնոջ` Ասյայի հետ, աշխատել եմ։

Ավագ որդին` Լևոնը, Արմեն Սարգսյանի վարչապետ լինելու շրջանում աշխատակազմի ղեկավար էր. նրա հետ եկավ, նրա հետ էլ գնաց։ Լևոնի հետ հաճախ էինք Մոսկվայում հանդիպում, նա խոսք էր տվել ծանոթացնել ընտանիքի ընկեր, լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի հետ։ Ցավոք, չհասցրեց, շատ շուտ մահացավ։

Անուշը`Միշա Խանոյանի դուստրը, մասնավոր ընկերությունում մենեջեր է աշխատում։ Ապրում ու աշխատում է Երևանում։ Ամուսինը դիվանագետ է։ Դուստը ավարտում է Երևանի պետական համալսարանը։

Ինչու՞ եմ այսքան մանրամասն խոսում Խանոյանների մասին։ Որպեսզի յուրաքանչյուր հայ ընտանիքում փնտրեն ու գտնեն այն թելը, որը կապում է անցյալը, ներկան ու ապագան։ Փնտրեք ու, անպայման, կգտնեք։

Լրահոս
0