Հանքավայրեր և գործարաններ. 2017 թվականին որքա՞ն ներդրում է կատարվել ՀՀ տնտեսության մեջ

© Sputnik / Aram NersesyanЗаброшенный рудник по добыче меди города Ахтала
Заброшенный рудник по добыче меди города Ахтала - Sputnik Արմենիա
Ամենախոշոր ներդրումները դեռևս հանքարդյունաբերության ոլորտում են արվում։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. ՀՀ կառավարությունը ապահովել է 2017 թվականին խոստացած ներդրումների ծավալը։ Այս մասին լրագրողներին հայտնել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։

Ըստ նրա` 2017 թվականին հանրապետության տնտեսության մեջ մոտ 856 մլն դոլարի ներդրում է արվել։

Դրանից արտասահմանյան վարկերով իրականացրած ծրագրերը կազմել են 19%, դրամաշնորհով` 6%, բյուջետային միջոցներով` ընդամենը 4%։ Գումարի հիմնական մասը` (68%) մասնավոր հատվածն հատկացրել։

Ճիշտ է, ներդրումների մեծ մասը հումքային հատվածին է բաժին հասել (հիմնականում` Ամուլսարի նոր ոսկու հանքավայրին)։ Ընդհանուր առմամբ հանքարդյունաբերության ոլորտում 251 մլն դոլարի ներդրում է արվել։

Евразийский межправительственный совет. Карен Карапетян - Sputnik Արմենիա
Վարչապետն իր խոսքի տերը եղավ Հայաստանում ներդրումներ ապահովելու առումով

Միևնույն ժամանակ նոր գյուղատնտեսական տեխնոլոգիաների ոլորտում (ինտենսիվ այգիներ և ջերմոցներ) 43 մլն-ի ներդրում է իրականացվել, իսկ ագրոարդյունաբերական ոլորտում` մոտ 20 մլն-ի։

Տեքստիլի և ոսկերչական արդյունաբերությունում հինգից միլիոնից ավել ներդրում է արվել, իսկ դեղագործության մեջ` ավելի քան 6 մլն-ի, նոր ՀԷԿ-երի կառուցման մեջ` ավելի քան 42 մլն-ի։

Ճանապարհների և այլ տրանսպորտային ենթակառուցվածքների շինարարության, վերանորոգման համար ավելի քան 105 մլն-ի ներդրում է արվել, իսկ հեռահաղորդակցական ցանցերում` մոտ 70 մլն-ի։ Հյուրանոցների և ժամանցային համալիրների շինարարության մեջ` շուրջ 55 մլն-ի։

Այսինքն` ներդրումներ են արվում ոչ միայն հումքային հատվածում, այլև վերամշակող արդյունաբերության և ենթակառուցվածքների մեջ։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала