Սրամիտ հայը փորձել է գարեջրով կաշառել սամարացի ոստիկաններին

© Pixabay / TiBineФестиваль пива
Фестиваль пива - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Էժանագին գարեջուրը, որով գործարարը փորձել է շահել սամարացի ոստիկանների սիրտը, արդյունք չի տվել։ Քրեական գործ է հարուցվել։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Ռուսաստանի հայազգի քաղաքացին փորձել է տնտեսական անվտանգության ու կոռուպցիայի հակազդեցության բաժնի օպերլիազորին կաշառք տալ` տասը հազար ռուբլի ու, ընդհանուր առմամբ, 1750 ռուբլի արժողությամբ 39 շիշ «Ժիգուլյովսկոե» գարեջրի տեսքով։

Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 20–ին, սակայն «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականը հրապարակել է հաղորդագրությունը միայն քրեական գործ հարուցվելուց հետո։

«Պարգևներ» էր շռայլում, որպեսզի ոստիկանները ստուգումներ չիրականացնեն, քանի որ խանութում իբր առանց համապատասխան փաստաթղթերի ալկոհոլ էր վաճառում։ 33–ամյա կասկածյալը կապ ունի այդ խանութի գործունեության հետ։ Սակայն ուժային կառույցների ներկայացուցիչերը հրաժարվել են կաշառքից։

Փետրվարի 26–ին կաշառքի փաստով քրեական գործ է հարուցվել։ Օրինախախտ հայը չհեռանալու մասին ստորագրություն է տվել։ Իրավապահ մարմինները շարունակում են քննություն իրականացնել։

Լրահոս
0