Զինված է և վտանգավոր. ինչու երիտասարդ հային սպանեցին Լոս Անջելեսում

CC BY 2.0 / Chris Yarzab / Kia Soul rolloverПолиция Лос Анджелеса, США
Полиция Лос Анджелеса, США - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կալիֆոռնիայում սպանված հայը հոգեկան շեղումներ ուներ, կարծում են ամերիկացի իրավապահները։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Լոս Անջելեսի Պանորամա Սիթի շրջանի փողոցներից մեկում սպանվել է 22 տարեկան Օրբել Նազարյանը, հայտնում է Los Angeles Daily News առցանց պարբերականը` հղում անելով Լոս Անջելեսի ոստիկանության պետ Չարլի Բեքին։

Բեքի խոսքով` Նազարյանը, որին սպանել են երկուշաբթի, ինքնասպանության հակվածություն ուներ ։

«Երիտասարդը երկուշաբթի առավոտյան զանգահարել էր «911» ծառայություն և հայտնել, որ զինված է ատրճանակով և դանակով։ Քաղաքացին սպառնում էր ինքնասպան լինել», — գրված է հաղորդագրության մեջ։

Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 8:45-ին, իրավապահներն ահազանգ են ստացել և մեկնել դեպքի վայր։ Պարզել են, որ զանգահարողը նախկինում բազմաթիվ անգամ հայտնվել է հոգեբուժարանում։

Полиция Армении - Sputnik Արմենիա
Երևանում ինքնասպան է եղել 44 տարեկան բժիշկը. նա երեք նամակ է թողել հարազատներին

«Դեպքի վայր ժամանած իրավապահները տեսան, որ երիտասարդի մոտ կեսմետրանոց սուր ձող կա։ Նա հրաժարվում էր ենթարկվել ոստիկաններին և նրանց կյանքի համար վտանգ էր ստեղծում», — նշել է Բեքը։

Նա ավելացրել է, որ իրավապահներն ամեն ինչ տեսանկարահանել են։ Նազարյանը հրաժարվել է զենքը վայր դնել, փոխհրաձգություն է սկսվել, որի հետևանքով երիտասարդը մահացել է։

Բեքը պարզաբանել է, որ ցավոք, սա ինքնասպանության հերթական դեպքն էր, երբ մարդիկ գերադասում են իրենց կյանքից զրկել Լոս Անջելեսի ոստիկանության դեպարտամենտի միջոցով։

Լրահոս
0