00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան խախտել է միջազգային հարաբերությունների անկյունաքարային սկզբունքը. Նալբանդյան

© Sputnik / Asatur YesayantsВстреча глав МИД Армении и Ирана Эдварда Налбандяна и Мохаммада-Джавада Зарифа
Встреча глав МИД Армении и Ирана Эдварда Налбандяна и Мохаммада-Джавада Зарифа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ոչ միայն Հայաստանը, այլև գործընթացին աջակից երկրներն ու միջազգային կառույցները հրապարակավ հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծումը չի կարող կապակցվել հայ-թուրքական կարգավորման գործընթացի հետ:

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2009 թ.–ին ստորագրված Հայ–թուրքական արձանագրությունները չեղարկել է և հայտարարել առ ոչինչ։ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը իր խոսքում նշել է, որ անկախությունից ի վեր Հայաստանը փորձել է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։

«Երբ Հանրապետության նախագահը 2008թ.-ին նախաձեռնեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, հիմքում ընկած էր առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորումը:

Президент Серж Саргсян провел заседание Совета национальной безопасности Армении - Sputnik Արմենիա
Հայ-թուրքական արձանագրություններն առոչինչ են. ՀՀ նախագահը չեղարկել է այն

Բանակցությունների ամբողջ ընթացքում մենք զգացել ենք միջազգային հանրության անվերապահ աջակցությունը, որը մեծ կարևորություն տալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ դիտարկում էր Հայաստանի այս քայլը որպես իմաստուն նախաձեռնություն: Ասվածի վկայությունն է արձանագրությունների ստորագրման արարողությանը Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների, ինչպես նաև Եվրոպական Միության Բարձր հանձնակատարի, Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահի ներկայությունը»,–ասել է նախարարը։

Նրա խոսքով` Հայաստանը մշտապես հետևողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրությունները կյանքի կոչելու հարցում: Ցավոք, հետագա զարգացումները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Անկարան պատրաստ չէ կարգավորմանը և որ թուրքական կողմի բարձրագոչ հայտարարությունները այսպես կոչված պատմական հաշտեցման պատրաստակամության մասին կապ չունեն իրականության հետ: «Դեռևս ստորագրման օրը թուրքական կողմը փորձ կատարեց կրկին հնչեցնել նախապայմաններ, որոնք նա օգտագործում էր մինչև գործընթացի մեկնարկը, ինչի պատճառով ստորագրման արարողությունը հետաձգվեց մի քանի ժամով։

Արարողությանը ներկա միջազգային հանրության բարձրաստիճան ներկայացուցիչները, թե՛ այն ժամանակ, թե՛ դրանից հետո հայտարարեցին, որ արձանագրությունները պետք է վավերացվեն ողջամիտ ժամկետներում և իրականացվեն առանց նախապայմանների»,–ասաց Նալբանդյանը և հիշեցրեց, որ ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան կրկին վերադարձավ նախապայմանների լեզվին, որը ոչ միայն կապ չուներ արձանագրությունների տառի ու ոգու հետ, այլ` հակասում էր դրանց:

Встреча Президентов Армении Сержа Саргсяна и Турции Абдуллаха Гюля - Sputnik Արմենիա
ՀՀ նախագահը հայտարարել է հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու մասին

«Թուրքիան արձանագրությունների վավերացումը պայմանավորեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ադրբեջանական կողմի առավելապաշտական և անհիմն մոտեցումների համապատասխան կարգավորելու հետ և բացահայտ ողջունեց Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սադրիչ հայտարարություններն ու գործողությունները:

Ոչ միայն Հայաստանը, այլև գործընթացին աջակից երկրներն ու միջազգային կառույցները հրապարակավ հայտարարեցին, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծումը չի կարող կապակցվել հայ-թուրքական կարգավորման գործընթացի հետ: Այդպիսի փորձերը կարող են վնասել երկու գործընթացներին էլ։

Մենք նաև շարունակաբար հստակ վերահաստատել ենք, ներառյալ հայ-թուրքական գործընթացի թե՛ մեկնարկին և թե՛ դրա ընթացքում, որ Հայաստանը երբեք հարցականի տակ չի դնի Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությունը»,–հիշեցրեց ՀՀ ԱԳՆ–ն։:

Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիայի ղեկավարությունը արձանագրությունները չի կարող առհավետ պատանդ պահել:

«Հայաստանը մնաց իր բարձունքի վրա և կարողացավ առաջ տանել իր կողմից նախաձեռնած այս գործընթացը` հավատարիմ լինելով ձեռք բերված համաձայնություններին, ի տարբերություն Թուրքիայի, որն իր մեջ ուժ չգտավ ձերբազատվելու իր կարծրատիպերից՝ խախտելով միջազգային հարաբերությունների անկյունաքարային սկզբունքը՝ pacta sunt servanda` համաձայնությունները պետք է հարգվեն:

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսելիս մենք լիովին պատկերացրել ենք հետագա զարգացումների հնարավոր տարբերակները: Մենք ձգտում էինք արձանագրությունների կնքման միջոցով հարաբերությունների կարգավորմանը, սակայն գիտակցում էինք նաև, որ Թուրքիան կարող է համապատասխան քաղաքական կամք չդրսևորել և չհարգել իր ստանձնած պարտավորությունները:

Ժամանակը ցույց տվեց, որ մեր այս մտահոգությունն արդարացի էր: Մինչ օրս, թուրքական իշխանությունների կողմից արձանագրությունների վավերացմանն ուղղված որևէ քայլի բացակայությունը, շարունակական փորձերը արձանագրությունների վավերացումը փոխկապակցել նախապայմաններով, Հայաստանի ու հայ ժողովրդի հասցեին Անկարայից հնչող սադրիչ հայտարարությունները, ակնառու կերպով վկայում են, որ Թուրքիան պատրաստ չէ գնալ արձանագրությունների վավերացմանը և կյանքի կոչմանը»,–ելույթը եզրափակել է Էդվարդ Նալբանդյանը:

Լրահոս
0