00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինժեները Հայաստանում սեփական մտահղացմամբ քամուց գումար է ստանում

Բաժանորդագրվել
Զանգեզուրի լեռներում արդեն երեք տարի է` Հայաստանում առաջին մասնավոր հողմակայանն է արդյունավետորեն աշխատում։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանում մի քանի անգամ փորձել են խոշոր հողմաէլեկտրակայաններ կառուցել։ Ցավոք, դեռ անհաջող։ Սակայն վերջերս հանրապետությունում սկսել է աշխատել մասնավոր «Արաց» հողմաէլեկտրակայանը` թեև դեռ համեստ եկամտաբերությամբ։ Տարեկան այն մոտ հարյուր հազար կիլովատտ-ժամ էներգիա է արտադրում։ Ինչու՞ այդքան քիչ։ Որովհետև հողմակայանը դեռ միակն է, այն էլ` օգտագործված։

Армения запустила вторую солнечную электростанцию - Sputnik Արմենիա
Հայաստանում «արևն» էժանացել է

Նախագծի համար ներդրողներ չգտնվեցին, և Աշոտ Մարտիրոսյանը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության ծառայության նախկին պետը, սկսեց իր ուժերով քամուն «ընտելացնել»։ Ինքնուրույն հաշվարկել և գտել է այն կետը, որտեղ քամիների վարդը (բոլոր ուղղությունների գումարելին) ամենաուժեղն է, կառուցել ու հենց այդտեղ է տեղադրել կայանը և ինքն էլ հետևում է դրա աշխատանքին։ Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս էլեկտրաշարժիչի աշխատանքը կարգավորող սարքին անգամ սմարթֆոնով հետևել։

Մեզ համար մի երգ երգիր, ուրախ քամի

…Որքան էլ որ տարօրինակ է, քամին ենթարկվեց այս «հրահանգին»։ Դա զարմանալի չէ, քանի որ Մարտիրոսյանը խորհրդային դպրոցի ինժեներ է, իսկ այնտեղ սովորեցնում էին տեխնիկային «դու»-ով, այլ ոչ թե «դուք»-ով դիմել։

Խորհրդային տարիներին, երբ երկրում փոքր ավիացիա էր աշխատում, նա Կապանի օդանավակայանի տեխնիկական ծառայությունն էր ղեկավարում։ Աերոդինամիկայի իմացությունն օգնել է նրան հողմակայանի կառուցման և շահագործման գործում։

Սավորաբար հողմակայանները էլեկտրաէներգիա են արտադրում, երբ քամու ուժգնությունն առնվազն 2-3 մետր/վայրկյան է լինում։ «Սակայն նրանք աշխատում են ուղղաթիռի պտուտակի թևերի սկզբունքով։ Եթե աերոդինամիկա գիտես, կարող ես հարկ եղած ձևով կարգավորել առագաստականությունը», — պարզ լեզվով բացատրում է Մարտիրոսյանը։

Նշենք, որ «առագաստականություն» տերմինն ինժեներներն օգտագործում են թևի թեքության անկյունը քամու նկատմամբ նշելու համար։

Армения запустила вторую солнечную электростанцию - Sputnik Արմենիա
Հայաստանն արևային էլեկտրակայանների «շքերթ» է մեկնարկում

Այս գործում Մարտիրոսյանի համար ռոմանտիկան բավարար է եղել։ Երբ գեներատորի կորպուսի վրա պետք էր հեղույսներ ձգել, Մարտիրոսյանը, որն այդքան էլ երիտասարդ չէ, հողմակայանի 30 մետրանոց կայմասյունի վրա էր բարձրանում։ «Հիմա մտածում եմ` ինչպես էի դա անում։ Բարձր է, քամին զրնգում էր, պտուտակի թեևը պտտվում էր։ Բայց անում էի», — զարմանքով ասում է Մարտիրոսյանը։

Տեսան` հետաքրքրվեցին

«Կայանով հետաքրքրվում են ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանյան գործարարներն ու ինժեներները։ Վերջերս, օրինակ, դանիացիներն էին զանգել։ Տեղացիները նույնպես զանգում են, այցելում։ Պատմում եմ, ցույց եմ տալիս», — ժպտում է Մարտիրոսյանը։

«Ոչինչ, որ հողմակայանն այդքան էլ նոր չէ, սակայն բավականին էներգիա է տալիս, որպեսզի մեկ օգնականի աշխատավարձ վճարեմ ու փորք եկամուտ ստանամ»,- ասում է նա։

Իսկ եկամուտը Մարտիրոսյանը հավաքում է երկրորղ հողմակայան գնելու համար։ Ճիշտ է, նորը գնելու համար գումարը չի բավականացնի, պետք է օգտագործածը գնի։ Սակայն փորձն ապացուցում է` տեխնիկայի ամենաթանկարժեք մասը` դրա տիրոջ գլուխն է։

Նոր նախագծեր էլ կան։ Հողմակայանի կողքին նա ուզում է արևային մարտկոցներ տեղադրել, և հիմա դրանցով աշխատելու նրբություններն է ուսումնասիրում։

Լրահոս
0