«Այդ շիկահերը շանսեր չուներ». Արարատ Քեշչյանը բացահայտել է իր անձնական գաղտնիքը

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել ֆոտոբանկАктер Арарат Кещян и его супруга
Актер Арарат Кещян и его супруга - Sputnik Արմենիա
Հայտնի դերասան Արարատ Քեշչյանը ներկայացրել է դստերը լուսանկարն ու պատմել, թե ինչպես է նվաճել իր կնոջ սիրտը։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik.  Հայտնի ռուսաստանցի դերասան Արարատ Քեշչյանը սրտառուչ լուսանկար է հրապարակել դստեր հետ Instagram սոցցանցում։

Նորածին աղջիկը, որին Դիանա են անվանել, հիացմունք է առաջացրել արտիստի երկրպագուների շարքում։ Հաշված ժամերի ընթացքում լուսանկարն ավելի քան 100 հազար լայք է հավաքել։ Հրապարակման տակ Քեշչյանը մանրամասներ է պատմել անձնական կյանքից.

 

«Մի անգամ հարցրեցի կնոջս, թե իմ մեջ ինչն է այդքան գրավել նրան։ Նա պատասխանեց.

— Լուսափայլ ժպիտը։

Նայում եմ այս նկարին և մտածում. երևի այո։ Այդ շիկահերը շանսեր չուներ»։

Ռուսաստանցի դերասան, կատակերգու Արարատ Քեշչյանը նոյեմբերի 13–ին երկրորդ անգամ հայր է դարձել, ծնվել է նրա երկրորդ դուստրը։

Արարատ Քեշչյանը, որը հայտնի է «Ունիվեր» սերիալում Մայքլի դերով, երիտասարդ տարիքում խաղացել է «ՌՈՒԴՆ–ի հավաքական» ՈՒՀԱ–ի թիմում։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала