ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Բաքվի Հանրապետական նարկոլոգիական դիսպանսերում ուժեղ հրդեհ է բռնկվել, հաղորդում են տեղի ԶԼՄ–ները։
Հրդեհը բռնկվել է հիվանդանոցի 2–րդ բաժանմունքում, որտեղ բուժում են անցնում անկողնուն գամված հիվանդները։ Դիսպանսերի շենքից տարհանվել է ավելի քան 30 հիվանդ։
Հրդեհի հետևանքով մահացել է 1 մարդ, տուժել է 3–ը, նրանց տեղափոխել են Բաքվի այլ հիվանդանոցներ։
Հրդեհը տեղայնացվել է։ Ներկա պահին ընթանում են այն մարելու աշխատանքներ։