00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը շարունակելու է իր զավթողական քաղաքականությունը․Իգիթյան
09:48
2 ր
Գարիկ Միսակյան
Իսրայելն ու Իրանը ցուց տվեցին, որ ազգային շահերը միջազգային իրավունքից բարձր են դասում. Գարիկ Միսակյան
09:51
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:26
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դիանա Տեր-Հովհաննիսյանի ուրվականը․ կյանքից հեռացել է ամերիկահայ բանաստեղծուհին

Բաժանորդագրվել
Դիանայի հայրը նրան անվանել է ի պատիվ «արևելքի հայ աստղ» Դիանա Աբգարի, որը ժամանակին օգնել է երիտասարդ դաշնակցականին։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Ամերիկահայ հայտնի գրող և բանաստեղծուհի Դիանա Տեր-Հովհաննիսյանը մահացել է մարտի 2-ին ԱՄՆ-ի Քեմբրիջ քաղաքում։ Այս մասին հայտնում է Armenian Weekly-ն։ Մայիսի 21-ին նա կդառնար 84 տարեկան։

Դիանա Տեր-Հովհաննիսյանի ընտանիքը Խարբերդի նահանգի Տադեմ գյուղից է (Արևմտյան Հայաստան)։ Նրա հայրը՝ Հովհաննես Տեր-Հովհաննիսյանը, եղել է հայտնի հայ ֆիդայիներից մեկի՝ Մուրադ Սեբաստացու քարտուղարը և հետագայում անցել է Հայ Յեղափոխական Դաշնակցության շարքերը։ Առաջին հանրապետության կառավարությունն Հովհաննեսին ուղարկել է ԱՄՆ-ի Միչիգան նահանգ, որտեղ նա պետք է կրթություն ստանար։

Геноцид армян - Sputnik Արմենիա
Դաս հայ օլիգարխներին. ի՞նչ գնով էր ճապոնացին մարդկանց փրկում Ցեղասպանությունից

Հովհաննես Տեր-Հովհաննիսյանն Ամերիկա է մեկնել Ճապոնիայով, որտեղ նրան օգնել է «արևելքի հայ աստղ» Դիանա Աբգարը՝ նստեցնելով ԱՄՆ ուղևորվող նավը։ ԱՄՆ-ում Հովհաննեսը դարձել է Ջոն և ամուսնացել Մարիան Իսրայելյանի հետ, որը նույնպես Տադեմ գյուղից է եղել։ Համագյուղացիները, որոնք իրար գտել են ամերիկյան հողում, դուստր են ունեցել։ Նրան անվանել են ի պատիվ Դիանա Աբգարի։

Ապագա բանաստեղծը տարվել է անգլերենի ուսումնասիրությամբ և ուզել է բանաստեղծ դառնալ։ Բայց արդյունքում լսել է պապին, որը նրան ասել է` հայերն առանց այդ էլ շատ բանաստեղծներ ունեն, լրագրողներ են պետք, որոնք աշխարհին կպատմեն հայերի պատմությունը։

Դիանա Տեր-Հովհաննիսյանը սովորել է Բոստոնի և Հարվարդի համալսարաններում։ Դասավանդել է Բոստոնի ուսումնական հաստատություններում։ Որպես լրագրող աշխատել է ամերիկյան թերթերում։ Լույս է ընծայել բանաստեղծությունների ժողովածուներ՝ «Ինչպես ընտրես քո անցյալը» (1978), «Ժամանակի մասին» (1987), «Հացի երգը, աղի երգը» (1990)։ Եղել է Նոր Անգլիայի բանաստեղծների միության նախագահը։

Անգլերեն է թարգմանել Դանիել Վարուժանի, Եղիշե Չարենցի, Գևորգ Էմինի, Նահապետ Քուչակի, Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններից։ Հիմնել է Դանիել Վարուժանի անվան մրցանակ։ 1985 թվականին Երևանում Գևորգ Էմինի և Վահագն Դավթյանի թարգմանությամբ լույս է տեսել նրա «Սև աչքեր` կանաչ աչքերի խորքում» բանաստեղծությունների գիրքը, 1996 թվականին՝ «Ծաղիկների հովիտ»-ը։ 1994 թվականին և 1999 թվականին դասախոսություններ է կարդացել Երևանի պետական համալսարանում:

Լրահոս
0