00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ պաշտոնյաները գոհ են գնացքից. Գյումրի մեկնող փափուկ էլեկտրագնացքի առաջին ուղևորները

© Sputnik / Armenuhi MkhoyanПремьер-министр Армении Карен Карапетян посетил с рабочим визитом Гюмри на новой электичке ЭП2Д (3 марта 2018). Армения
Премьер-министр Армении Карен Карапетян посетил с рабочим визитом Гюмри на новой электичке ЭП2Д (3 марта 2018). Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևան-Գյումրի-Երևան նոր էլեկտրագնացքը գործարկվեց, առաջին ուղևորների հարմարավետ ուղևորության շարունակությունը դարձավ փակ խորհրդակցությունը։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրի մեկնած նոր ու հարմարավետ ЭП2Д էլեկտրագնացքի առաջին ուղևորները կառավարության անդամներն էին՝ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն գնացքը գնել է վերջերս և գործարկել այսօր` մարտի 3-ին։

Այն, որ նոր էլեկտրագնացքը բավական հարմար է, Sputnik Արմենիայի թղթակցին վստահեցրեց ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը:

«Շատ հարմար է: Պատկերացրեք` հաճույքով միշտ կարելի է երթևեկել: Շատ ցիվիլ ու ճշգրիտ է աշխատում»,- հավաստիացրեց նա:

Էլեկտրագնացքն այս պահին ժամային առումով շատ հարմար է Երևանից Գյումրի եկողների համար, բայց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ղեկավարությունը խոստանում է առաջիկայում հնարավորության դեպքում ավելացնել ուղերթերը:

Премьер-министр Армении Карен Карапетян посетил с рабочим визитом Гюмри на новой электичке ЭП2Д (3 марта 2018). Армения - Sputnik Արմենիա
Կարեն Կարապետյանը Գյումրի է ուղևորվել նոր էլեկտրագնացքով. լուսանկարներ

Մարտի 4-ից նոր էլեկտրագնացքը կաշխատի ուրբաթ-կիրակի օրերին էքսպրես ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների, օրը 2 անգամ՝ ժամը 10:00-ին մեկնելով Երևանից Գյումրի և 16:55-ին վերադառնալով մայրաքաղաք: Երթևեկության տևողությունը կազմում է 1 ժամ 59 րոպե:

«էլեկտրագնացքը լիովին համապատասխանում է ուղևորափոխադրումների անվտանգության բոլոր կանոններին: Հայաստանի համար ընտրվեց էլեկտրագնացքի 2-վագոնանոց մոդիֆիկացիան, որն առավել հարմար է հայաստանյան պայմաններին:

Ունի օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային, անվտանգության համակարգեր: Յուրաքանչյուր վագոնում տեղադրված էկրաններին երևում է երթուղու մասին ընթացիկ տեղեկատվությունը:

Գնացքը հարմարավետ է բոլորի, այդ թվում՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող ուղևորների համար, գործում է անվճար Wi-Fi կապ»,- Sputnik Արմենիային ասաց «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն:

Пресс-конференция, посвященная предстоящему X ежегодному форуму высоких технологий АрмТеК. Ваан Мартиросян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մարտիրոսյան. «Նոր գնացքով չզգացինք Գյումրու ճանապարհը»

Մարտի 4-ին և 8-11-ը գնացքը կաշխատի անվճար: Դրանից հետո տոմսը կարժենա 2500 դրամ:

Եթե շատերի համար այս գինը թանկ է, ապա ՀՀ կապի, տրանսպորտի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս օգտվել այլընտրանքային տարբերակից. նոր էլեկտրագնացքին զուգահեռ Երևան-Գյումրի-Երևան երթուղու մյուս չվերթերն առայժմ կսպասարկվեն հին շարժակազմով ու հին գներով:

Գյումրու երկաթուղային կայարանից կառավարության անդամները շարժվեցին Շիրակի մարզպետարան, որտեղ ՀՀ վարչապետի գլխավորությամբ անցկացվեց փակ խորհրդակցություն: Ավելի քան 2 ժամ տևած խորհրդակցությանը ներկա էին բոլոր ոլորտների ներկայացուցիչները:

Խորհրդակցության ավարտին վարչապետը լրագրողներին տեղեկացրեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել են անցած տարվա կատարած աշխատանքներն ու առաջիկա անելիքները:

«Մենք հերթական մարզային հանդիպումն ենք ունեցել: Քննարկել ենք Շիրակի մարզում 2017 թվականին կատարած աշխատանքները և այն ուրվագիծը, որ կա 2018 թվականին: Պայմանավորվել ենք վերացնել բացերն ու թերի ծրագրերը»,- լրագրողներին կարճ պատասխանեց վարչապետը։

Նա խոստացավ առաջիկա օրերին կրկին գալ Գյումրի։

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրի մեկնող էլեկտրագնացքը
Գյումրի մեկնող էլեկտրագնացքը - Sputnik Արմենիա
1/3
Գյումրի մեկնող էլեկտրագնացքը
© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրի մեկնող էլեկտրագնացքը
Գյումրի մեկնող էլեկտրագնացքը - Sputnik Արմենիա
2/3
Գյումրի մեկնող էլեկտրագնացքը
© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրի մեկնող էլեկտրագնացքի առաջին ուղևորները պաշտոնյաներն էին
Գյումրի մեկնող էլեկտրագնացքի առաջին ուղևորները պաշտոնյաներն էին - Sputnik Արմենիա
3/3
Գյումրի մեկնող էլեկտրագնացքի առաջին ուղևորները պաշտոնյաներն էին
1/3
Գյումրի մեկնող էլեկտրագնացքը
2/3
Գյումրի մեկնող էլեկտրագնացքը
3/3
Գյումրի մեկնող էլեկտրագնացքի առաջին ուղևորները պաշտոնյաներն էին
Լրահոս
0