00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մավրն» արեց իր գործը. ինչո՞ւ Սերժ Սարգսյանը հրաժարվեց ցյուրիխյան արձանագրություններից

© Official site of the President of RAПрезидент Армении Серж Саргсян
Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ժամանակին «ֆուտբոլային դիվանագիտությունը» պետք էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին իր իշխանությունն արևմտյան գործընկերների առջև օրինականացնելու համար։ Այժմ այն կորցրել է իր արդիականությունը։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Հայաստանի կողմից Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելը զարմանալի և արտառոց բան չէր։ Երևանը դեռ անցած տարվա վերջին էր հայտարարել դրանցից հրաժարվելու մտադրության մասին։ Տարբեր շրջաններում Սերժ Սարգսյանը և ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը խոսել են 2018թ-ի գարնանն արձանագրություններից ազատվելու անհրաժեշտության մասին։ Իշխանությունները պահեցին իրենց խոստումը և հայտարարեցին փաստաթղթերը չեղարկելու մասին հենց գարնան առաջին օրը։

Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Շարմազանով. «Եթե Թուրքիան ցանկանա սկսել երկրորդ խաղակեսը, կքննարկենք»

Ցյուրիխյան արձանագրությունները «ֆուտբոլային դիվանագիտության» արդյունք էին, որը սկսվել էր 2008թ-ի սեպտեմբերին Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ։ Այդ ժամանակ ՀՀ նախագահը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին հրավիրվել էր Երևան՝ Հայաստանի ու Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը դիտելու։ Գյուլը հրավերն ընդունել էր։ Մեկ տարի անց Սարգսյանը պատասխան այց էր կատարել Ստամբուլ։ Դրա համար կրկին առիթ էր հանդիսացել երկու հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը։

Բայց նոր-նոր սկսված ջերմացման գործընթացն արգելակվեց։ Արձանագրությունները ստորագրելուց անմիջապես հետո Անկարան հասկացրեց, որ չի վավերացնի դրանք, քանի դեռ Հայաստանը «բռնազավթման մեջ է պահում Ադրբեջանի տարածքները», այսինքն` Արցախը։ Հետո էլ Թուրքան Հայաստանից պահանջեց հրաժարվել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից։ Այդ պահանջները չէին ամրագրվել արձանագրություններում, ինչն առիթ տվեց Հայաստանին թուրք պաշտոնյաներին մեղադրելու ապակառուցողական քաղաքականության և երկխոսության գործընթացը տապալելու փորձի մեջ։

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաևսկու կարծիքով՝ ամենասկզբից հասկանալի էր, որ Անկարան տոգորված չէ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ցանկությամբ։

Встреча глав МИД Армении и Ирана Эдварда Налбандяна и Мохаммада-Джавада Зарифа - Sputnik Արմենիա
Թուրքիան խախտել է միջազգային հարաբերությունների անկյունաքարային սկզբունքը. Նալբանդյան

«Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների հարցում միշտ գտնվել է Ադրբեջանի ազդեցության տակ։ Հենց այդ պատճառով Անկարան միշտ խուսափել է արձանագրությունների վավերացումից՝ չցանկանալով դավաճանել «կրտսեր եղբորը»։ Այդ պայմաններում Երևանի համար արձանագրություններն արդեն ոչ մի արժեք չեն ներկայացրել և Հայաստանի նախագահի որոշումը տրամաբանական հանգուցալուծում էր», — Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց փորձագետը։

Նրա խոսքով՝ գործընթացի ձախողման մեջ շատ առումներով մեղավոր է նաև Արևմուտքը։ Արևմտյան քաղաքական գործիչներն ու դիվանագետները բավականաչափ ջանքեր չգործադրեցին, որպեսզի ստիպեն Անկարային բացել Եվրոպայում վերջին փակ սահմանը։ Հիշեցնենք, որ Անկարան 1993թ-ից Հայաստանի հետ սահմանը փակ է պահում արցախյան հակամարտության պատճառով։

«Արևմուտքը չափազանց դեկլարատիվ է և անհետևողական այս կամ այն խնդրի լուծման հարցում։ Իմ կարծիքով՝ այդ հանգամանքը նույնպես դեր է խաղացել։ Պետք է հաշվի առնել նաև Արևմուտքում հայացքների ու դիրքորոշումների բազմազանությունը նույն Հայոց ցեղասպանության հարցում», — ասաց փորձագետը։

Անկարայի համար Հայաստանի հետ արձանագրությունները ԱՄՆ-ի և Բրյուսելի հետ սակարկելու միջոց էին՝ տարբեր առավելություններ ստանալու նպատակով՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական։ Թուրքական ղեկավարությունն ի սկզբանե Հայաստանի հետ սահմանը բացելու լուրջ մտադրություն չուներ, ենթադրում է Նադեին-Ռաևսկին։

Президент Серж Саргсян провел заседание Совета национальной безопасности Армении - Sputnik Արմենիա
Հայ-թուրքական արձանագրություններն առոչինչ են. ՀՀ նախագահը չեղարկել է այն

Ստեղծված իրավիճակում Հայաստանի հետ հարաբերությունները զգալի հետաքրքրություն չեն ներկայացնում Թուրքիայի համար։ Թուրքիան մխրճվել է սիրիական հակամարտության և քրդական խնդրի մեջ, Վաշինգտոնի և Բրյուսելի հետ հարաբերությունները նույնպես լավագույն ձևով չեն դասավորվում։ Երկրի ներսում իրավիճակը պակաս բարդ չէ։ Հայկական օրակարգն այս պայմաններում հետին պլան է մղվել։

Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը, ապա նրա համար արձանագրությունները կորցրել են ուժը, այդ թվում՝ զուտ ներքաղաքական տեսանկյունից։ Ժամանակին «ֆուտբոլային դիվանագիտությունը» պետք էր Սերժ Սարգսյանին արևմտյան գործընկերների առջև իր իշխանությունն օրինականացնելու համար։

Սարգսյանի նախագահությունը մթագնեց 2008թ-ի մարտյան ողբերգական իրադարձություններով, երբ Երևանի կենտրոնում ցուցարարների և իրավապահ մարմինների բախումների ընթացքում մահացան 10 մարդ։

Իսկ համաշխարհային հանրության տեսանկյունից այդքան համարձակ և կառուցողական նախագիծը, ինչպիսինի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն էր, կարող էր քավել հայկական իշխանությունների մեղքը, որոնց սեփական ընդդիմությունը մեղադրում էր խաղաղ ցուցարարների սպանության մեջ։ Ինչ-որ առումով այդ խնդիրը Սարգսյանի համար լուծվեց, և Արևմուտքի աչքում նա հանդես եկավ համարձակ քաղաքական գործչի դերում, որը պատրաստ էր վերջ դնել հարևանի հետ դարավոր վեճին։

Լրահոս
0