00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Կամո Շահինյան
Ես հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ․Շահինյան
17:08
1 ր
Գառնիկ Դանիելյան
Նման խայտառակ, ապօրինի իրավիճակ Հայաստանում դեռ երբեք տեղի չի ունեցել․Դանիելյան
17:10
1 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Սիրանուշ Սահակյան
ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի փոխարտգործնախարարի ելույթը, մեղմ ասած, կոռեկտ չէր․Սահակյան
17:29
3 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Առաջնայինն, ըստ իշխանությունների, պետությունն է. բա մարդկա՞նց շահերը՝ հարցնում են սոցցանցերի օգտատերերը
18:06
7 ր
Էդիտա Գզոյան
Շատ հայ կանայք ցեղասպանության զոհից վերածվեցին հերոսի․Գզոյան
18:47
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխատանքի ընդունվելու նախապայմանը` ունենալ հաշմանդամություն. Գյումրու յուրօրինակ սրճարանը

© Sputnik / Armenuhi MkhoyanПекарь Микаэл и повар Вардуи из Гюмри
Пекарь Микаэл и повар Вардуи из Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրու կենտրոնում նախատեսվում է բացել հանրապետությունում առաջին ներառական սրճարանը: Այնտեղ աշխատելու և հասարակության հետ անարգելք ինտեգրվելու հնարավորություն կունենան հաշմանդամություն ունեցող երիտասարդները։

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Ամուր կամքի ու նվիրվածության շնորհիվ հաշմանդամություն ունեցող 20 —ամյա Միքայել Սահակյանն այսօր հասել է իր երազանքին ու իրեն երջանիկ է համարում:

Միքայելը երկու երազանք  ուներ: Եթե երազանքներից մեկը՝  ընտանիք  կազմելը, դեռ  չի հասցրել կյանքի կոչել, բայց մյուսն իրականացրել է՝  իր, ծնողների  ու իր կողքին կանգնած ու իրեն  օգնության ձեռք  մեկնած մարդկանց շնորհիվ:  Երիտասարդ  տղան արդեն մասնագիտություն ունի՝ այն էլ սիրած:

Галерея сестер Асламазян. Гюмри, Армения - Sputnik Արմենիա
Ինչպես Ասլամազյան քույրերը «խաբեցին» սովետին ու Հայաստան բերեցին Ինդիրա Գանդիին

Հացթուխ է: Իր թխած հացը  ոչ միայն իր ու իր ընտանիքի համար է, այլ նաև հասակակիցների ու իր նման խնդիրներ ունեցող այն երեխաների, ովքեր հաճախում են «Հայկական Կարիտաս»  բարեսիրական  հասարակական կազմակերպության «Էմիլի Արեգակ» կենտրոն:

Միքայելը մեկ տարի առաջ է «մտել» խոհանոց ու խոհարարական գաղտնիքները բացահայտել կենտրոնի ավագ խոհարար Անահիտ Ավդալյանի օգնությամբ:

«Եթե գնահատելու լինեմ Միքայելի հաջողություններն, ապա կարող եմ վստահաբար ասել, որ նա տիրապետում է հացթուխի մասնագիտությանը, որը վաղն իրեն կերակրելու է: Հաց թխելն ու դրանով գումար վաստակելը Միքայելի երազանքն է, որպեսզի կարողանա ծնողներին պահել և ընտանիք ստեղծել: Կարող եմ վստահ ասել, որ իր երազանքի մի մասն արդեն իրականություն է, դե իսկ մնացածի համար դեռ պետք է ճանապարհ անցնի»,- նշում է  Անահիտը` հիշելով, որ Միքայելի հետ ծանոթության ժամանակ ինքը հաց էր թխում, հենց այդ պահին ալյուրի ու խմորի նկատմամբ տղայի  հետաքրքրասիրությունը զգացվեց: «Անընդհատ ձեռք էր տալիս խմորին, փորձում էր ինքն էլ որևէ կերպ մասնակցություն ունենալ: Ծնողներն էդ օրը շատ մեծ դժվարությամբ նրան տուն տարան»,-հիշում Անահիտը:

Միքայելը կենտրոն այցելած բոլոր հյուրերի ասածներին գյումրեցուն հատուկ հումորով է պատասխանում` հպարտությամբ ներկայացնելով իր կարողություններն ու չմոռանալով իր թխած հացը հյուրասիրել:

© Sputnik / Armenuhi MkhoyanՀացթուխ Միքայելը Գյումրիում
Հացթուխ Միքայելը Գյումրիում - Sputnik Արմենիա
1/4
Հացթուխ Միքայելը Գյումրիում
© Sputnik / Armenuhi MkhoyanՀացթուխ Միքայելը Գյումրիում
Հացթուխ Միքայելը Գյումրիում - Sputnik Արմենիա
2/4
Հացթուխ Միքայելը Գյումրիում
© Sputnik / Armenuhi MkhoyanՀացթուխ Միքայելը Գյումրիում
Հացթուխ Միքայելը Գյումրիում - Sputnik Արմենիա
3/4
Հացթուխ Միքայելը Գյումրիում
© Sputnik / Armenuhi MkhoyanՀացթուխ Միքայելը Գյումրիում
Հացթուխ Միքայելը Գյումրիում - Sputnik Արմենիա
4/4
Հացթուխ Միքայելը Գյումրիում
1/4
Հացթուխ Միքայելը Գյումրիում
2/4
Հացթուխ Միքայելը Գյումրիում
3/4
Հացթուխ Միքայելը Գյումրիում
4/4
Հացթուխ Միքայելը Գյումրիում

Ավագ խոհարարն  այսօր արդեն վստահում է  Միքայելին՝  հավատացած լինելով, որ նա ոչ միայն ժամանակին կհասցնի հացը ջեռոցից հանել, այլ նաև իր մյուս բոլոր հրահանգները կատարել: «Միքայելը շատ ուշադիր է, որ հանկարծ մի բան չվառվի:  Այնքան  ուշադիր է, որ ես հանգիստ եմ»

Գյումրիում այսօր Միքայելին շատերը գիտեն: Գիտեն, որպես կենսախինդ ու նպատակասլաց երիտասարդի, իսկ շուտով, հավանաբար, նաև նրա պատրաստածը համտեսելու հնարավորություն կունենան. Գյումրու կենտրոնում՝ Աբովյան  ճեմափողոցում, ամռանը նախատեսվում է բացել հանրապետությունում առաջին ներառական սրճարանը:

Սրճարանում աշխատելու են բացառապես հաշմանդամություն ունեցող երիտասարդներ: Նրանք տեղում և՛ թխելու են, և՛մատուցելու թարմ հաց, թխվածքներ և հենց իրենց կողմից աճեցրած խոտաբույսերից պատրաստված թեյ:

Սրճարանը  հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքում ներառմանն ու  կարողությունների զարգացմանն է  նպաստելու:

Լրահոս
0