For Gyumri. ջազի արքա Տիգրան Համասյանի նոր ալբոմը նվիրված է իր հայրենիքին

© AFP 2020 / VALERY HACHE Джазовый музыкант, пианист Тигран Амасян
Джазовый музыкант, пианист Тигран Амасян - Sputnik Արմենիա
Փոքր ժամանակ Տիգրան Համասյանն ուզում էր թրեշ-մետալիստ դառնալ, հետո մտափոխվեց ու ջազմեն դարձավ։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Աշխարհհահռչակ ջազմեն Տիգրան Համասյանը մայիսի 3–ին մենահամերգ կտա Սանկտ Պետերբուրգում։ Մենահամերգի շրջանակում նա կներկայացնի իր նոր For Gyumri EP–ին։ Այս մասին հայտնում է Jazzpeople հարթակը։

Նոր սկավառակը նվիրված է ջազմենի մանկությանն ու նրա հայրենի Գյումրիին։

Համասյանը խոստովանում է` նոր ալբոմը նրա նախորդ աշխատանքի` An Ancient Observer–ի շարունակությունն է, որը երաժիշտը նախորդ տարի նույնպես Պետերբուրգուր էր ներկայացրել։

Տիգրան Համասյանը հայ դաշնակահար, ջազմեն է։ Կյանքի 30 տարիներից 27–ը նա դաշնամուր է նվագում։ Փոքր ժամանակ Համասյանը պատրաստվում էր նվիրել իրեն թրեշ–մետալին, հետո մտափոխվեց ու ջազմեն դարձավ։ Երիտասարդ հասակում նա Կալիֆոռնիա տեղափոխվեց, որտեղից հետըզհետե սկսեց իր փառքի ճամփան։

Այսօր նա աշխարհով մեկ համերգներ է տալիս, ջազ–փառատոների բազում հեղինակավոր մրցանակներ ունի, այդ թվում` Փարիզի, Մոսկվայի ու Մոնտրեի փառատոների։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала