00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ժխտման ճարտարապետների» հեղինակները հայտարարեցին` թուրքերից և ադրբեջանցիներից չեն վախենում

© Sputnik / Asatur Yesayants«Ժխտման ճարտարապետները» (Architects of Denial) փաստավավերագրական ֆիլմի հեղինակներ
«Ժխտման ճարտարապետները» (Architects of Denial) փաստավավերագրական ֆիլմի հեղինակներ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայոց Ցեղասպանության մասին պատմող ամերիկյան ֆիլմում տեղ են գտել նաև Արցախում ու Սումգայիթում հայերի նկատմամբ կազմակերպված էթնիկ զտումների մասին փաստեր։ Ֆիլմի հեղինակները Երևանում հայտարարել են, որ թուրքերից ու ադրբեջանցիներից չեն վախենում։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Երբ հայտնի ամերիկացի դերասան, պրոդյուսեր Դին Քեյնը Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանելու իր գաղափարի մասին հայտնեց գործընկերոջը` Մոնթել Վիլիյամսին, նա զարմացած արձագանքեց. «Ի՞նչ Հայոց Ցեղասպանություն»:

Այսօր այս մասին Երևանում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ պատմեց Վիլիյամսը` հավելելով. «Եթե մի մարդ, ով 22 տարի եղել է բանակում, իրեն համարում է ռազմական պատմաբան ու տեղյակ չէ Ցեղասպանության մասին, բնական է, որ շատ–շատերը չգիտեն»։

Глава МИД Нидерландов Сигрид Кааг - Sputnik Արմենիա
Նիդեռլանդների արտգործնախարարն անտեսել է Ցեղասպանության ճանաչումից հետո Անկարայի հոխորտանքը

Հետաքրքրական է, որ տարիներ առաջ, երբ Դին Քեյնը դեռ ուսանող էր Հայոց Ցեղասպանության մասին իր հայ ընկերոջ հարցին նույնկերպ էր արձագանքել։

Անտեղյակության շղարշը ցրելու և պատմական ճշմարտությունն աշխարհի առաջ բացելու համար Դին Քեյնն ու Մոնթել Վիլիյամսը նկարահանեցին «Ժխտման ճարտարապետները» (Architects of Denial) փաստավավերագրական ֆիլմը։

Ֆիլմում ներկայացված են պատմական փաստեր, Հայոց ցեղասպանությունից փրկվածների պատմություններ, փորձագիտական դատողություններ։

«Ճանաչված չլինելով` հայերի ցեղասպանությունը պատճառ և արդարացում է դառնում այլ նոր ցեղասպանությունների համար»,– ասաց Մոնթել Վիլիյամսը,–այսօր մենք տեսնում ենք, որ Արցախում ցեղասպանությունը կարող է կրկնվել»։

Ֆիլմում տեղ են գտել ոչ միայն 20-րդ, այլև 21-րդ դարում հայերի նկատմամբ կատարված էթնիկ զտումների փաստեր։ Սումգայիթում, Արցախում ազգային հողի վրա կատարված սպանություններից փրկված անձինք պատմում են իրենց հարազատների նկատմամբ կատարված խոշտանգումների մասին։

Ֆիլմի հեղինակների նպատակը, սակայն, միայն Հայոց ցեղասպանության ճանաչումը չէ, այլ մարդկության դեմ ուղղված այդ հանցագործության ամենատարբեր դրսևորումները կանխելը։ «Չճանաչված ցեղասպանությունը շարունակվող ցեղասպանությունն է»,– նշում են ֆիլմի հեղինակները։

Гаро Пайлан - Sputnik Արմենիա
Թուրքիայի խորհրդարանը կտուգանի «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործող պատգամավորներին

«Ժխտման ճարտարապետների» հեղինակները շուրջ 4-5 տարի աշխատել են ֆիլմի վրա։ Նկարահանումներին ավելի քան 400 մարդ է մասնակցել։ Հեղինակները չեն թաքցնում, որ ֆիլմի ցուցադրության ու հատկապես գովազդելու ժամանակ բախվել են թուրքերի ճնշումներին։ Ֆիլմին իրենց մասնակցությունը բերած բազմաթիվ անձինք չեն ցանկացել բացահայտել իրենց ինքնությունը` հնարավոր հետապնդումներից վախենալով։

Բայց ֆիլմի հեղինակները ո՛չ թուրքական, ո՛չ էլ ադրբեջանական սև ցուցակներից չեն վախենում։ Այսօր երևանյան ասուլիսում նրանք հայտարարեցին` այդ երկրներ այցելելու ո՛չ մտադրություն ունեն, ո՛չ էլ ցանկություն։

«Ժխտման ճարտարապետները» ֆիլմն այսօր ցուցադրվեց Երևանում։ Փակ ցուցադրությանը ներկա էին Հայաստանի քաղաքական, մշակութային, գիտական շրջանակների, Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Կցուցադրվի՞ արդյոք ֆիլմը նաև շարքային քաղաքացիների համար, կազմակերպիչներն առայժմ դժվարացան հստակ պատասխանել։ Համացանցում դրա ամբողջական տարբերակն առայժմ հասանելի չէ։

Ֆիլմի հեղինակները վստահեցնում են, որ այն ցուցադրվելու է ամբողջ աշխարհում, աշխարհի բոլոր երկրներում։

«Ժխտման ճարտարապետները» ներկայացված է «Էմմի» մրցանակաբաշխության։ Մրցույթին մասնակցության հարցը կորոշվի մինչև մարտի 22-ը։

Լրահոս
0