Այսքան երիտասարդ և արդեն Պետրոսյան. հայ հումորիստը ապշեցրել է երկրպագուներին

© Sputnik / Сергей Пятаков / Անցնել ֆոտոբանկПисатель-юморист, народный артист РФ Евгений Петросян
Писатель-юморист, народный артист РФ Евгений Петросян - Sputnik Արմենիա
Ուրախ և հնարամիտ երգիծաբան Եվգենի Պետրոսյանը պարբերաբար իր աշխատանքի ու առօրյայի մասին պատմող տեսանյութեր է հրապարակում։

ԵՐԵՎԱՆ, 5 Մարտ — Sputnik. Հայտնի արտիստ, գրող-երգիծաբան և հեռուստահաղորդավար Եվգենի Պետրոսյանն ուրախացրել է իր բաժանորդներին` նոր լուսանկար հրապարակելով։

Միլիոնավորների սիրելի Եվգենի Պետրոսյանն Instagram-ի իր էջում 1965 թվականին արված լուսանկար է հրապարակել, որն անտարբեր չի թողել նրա երկրպագուներին։

группа OTHERKIN в проекте Песни - Sputnik Արմենիա
«Ուրիշ», բայց հզոր․ հայ երգիչներն իրենց ելույթով ցնցել են Մաքս Ֆադեևին ու Տիմատիին

«Այսքան երիտասարդ և արդեն` Պետրոսյան», «Ընդհանրապես չեք փոխվել», «Շշմելու է»։ Նկարի տակ երգիծաբանի երկրպագուները նման մակագրումներ են արել։

Իսկ Պետրոսյանի բաժանորդներից մեկը հուզվել է:

«Կես դարից ավելի է անցել։ Տաղանդն ու հանճարեղությունը տարիքի հետ միայն ավելացել են։ Ամեն ինչ դեռ առջևում է։ Ցանկանում եմ` դեռ առնվազն 28 տարի էլ առույգ լինեք։ Իսկ հետո ձեզանից ավելին կխնդրենք», — գրել է օգտատեր Նիկոլայ Դուբոդելովը։

 

Նա Պետրոսյանին խնդրել է մեծ շնորհակալություն հայտնել իր կնոջը`Ելենա Ստեպանենկոյին` նրանց միությունը բեմում զորեղ համարելով։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала