00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սառը» աուդիտ. ինչպե՞ս ներդրողները հավատան հայաստանյան բիզնեսին

© Sputnik / Виталий Тимкив / Անցնել մեդիապահոցСахарный завод
Сахарный завод - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ֆինանսների նախարարությունը Համաշխարհային բանկի աջակցությամբ լծվել է աուդիտի համակարգը բարեփոխելու գործին։

Արամ Գարեգինյան, Sputnik

Ի՞նչն է Հայաստանում վանում ներդրողներին։ Նրանք չեն կարող վստահ լինել այն բանում, որ եթե այստեղ ընկերությունն ըստ հաշվետվության ծախսել է մեկ դոլար, ապա նրա ծախսն իսկապես այդքան է կազմել, այլ ոչ թե հազար դոլար։

Рубен Варданян - Sputnik Արմենիա
Բիզնես–ամուսնալուծություն հայկական ձևով. Ռուբեն Վարդանյանը և գործընկերը բաժանվում են

«Հայկական» տարբերակը («մորս արև» երդումը) չի գործում նույնիսկ Հայաստանում։ Ուստի ավելորդ է խոսել լրջմիտ եվրոպացիների մասին։

Արտասահմանյան ներդրողները վստահում են ճանաչված անկախ աուդիտին։ Այսօր այստեղ գնանշվում են միայն միջազգային ընկերությունների մասնաճյուղերը («մեծ քառյակ», Grant Thornton, BDO)։ Իսկ ֆինանսների նախարարությունը ցանկանում է, որպեսզի հավատան նաև մնացած աուդիտորներին։

Դրա համար էլ ստեղծվել է «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կանոնակարգման ու հասարակական հսկողության մասին» օրինագիծը` նախագծերի հարակից փաթեթով։ Դրանք պատրաստել են 2017թ.-ի փետրվարին և ուղարկել են խորհրդարան։ Բայց այդտեղից վերադարձրել են լրացուցիչ մշակման։ Այնուամենայնիվ, օրինագծի սկզբունքը նույնն է։

Կրկին պարտադիր աուդիտը

Նախագծով առաջարկվում է վերադարձնել պարտադիր աուդիտը այն ընկերությունների համար, որոնք գերազանցում են երեք ցուցանիշից առնվազն երկուսը, օրինակ՝ եթե դրամամուտքն ու շրջանառությունը ավելի քան երկու միլիոն դրամ լինի, իսկ աշխատակիցների քանակը` հարյուրից ավելի։

Որպեսզի աուդիտը որակյալ լինի, աուդիտորներն իրենք են իրենց լիցենզիաներ տրամադրելու։ Առաջին հայացքից դա տարօրինակ է, սակայն ֆինանսների նախարարությունը բացատրություն ունի։ Աուդիտորը բարդ ու բարձր վարձրատրվող մասնագիտություն է։ Այն մարդիկ, որոնք տիրապետում են այդ մասնագիտությանը, աուդիտոր են դառնում, այլ ոչ թե ընդգրկվում են պետական աշխատակազմում։ Դրա համար` ճարտարապետների օրինակով, նրանք կմիավորվեն ու կդառնան մեկ պալատ, որը կտրամադրի ու հարկ եղած դեպքում հետ կվերցնի աուդիտորական լիցենզիաները։ Որպեսզի պալատը չդառնա «մերոնքականների» հավաքատեղի, այն վերահսկելու է ֆինանսների նախարարության կից խորհուրդը։ Այնտեղ լինելու են և՛ տնտեսական գերտեսչությունների, և՛ մասնավոր սեկտորի ներկայացուցիչները։

Евро - Sputnik Արմենիա
Երկու միլիոն դրամ` բանտի գինը. ի՞նչ կտա տնտեսվարողին նոր փոփոխությունը

ՀՀ ֆինանսների նախարարության հաշվապահության և աուդիտի մեթոդաբանության վարչության պետ Կարեն Ալավերդյանը նշում է` երեք տարին մեկ հեղինակավոր անկախ մասնագետները ստուգելու են պալատը։

Ոչ միայն խղճի, այլև գրպանի համար

Ինչպես անել, որպեսզի շրջանառությունն ու հարկը թաքցնելուց ոչ միայն խիղճը տանջի, այլև նման քայլը պարզապես շահավետ չլինի։ Դա հնարավոր կլինի հասկանալ, երբ Հայաստանում ավելի շատ լինեն արտասահմանյան ներդրողներն ու բիզնես ծրագրերը։

«Դրան կարելի է հասնել միայն օրինական գործունեություն ծավալելուց։ Իսկ նրանք, ովքեր ստվերում կմնան, կարող են հույսը դնել միայն իրենց սեփականատերերի ներդրումների վրա։ Զարգացման համար դա բավարար չէ», — նշում է Համաշխարային բանկի Կենտրոնական Ասիայի ֆինանասական կառավարման ղեկավար Արամ Վաթյանը։

Վրաստանում արդեն գործում է համակարգ, որի մտահաղացումը Հայաստանում է առաջացել։ Ընդ որում` նրանք ավելի ուշ են սկսել (ու հայկական նախագծից շատ բան են վերցրել) ու ավելի շուտ են վերջացրել. միջազգային ստանդարտներին համապատասխանող աուդիտի համակարգը նրանց մոտ արդեն մեկ տարուց ավելի է՝ գործում է։

«Կայսրինը՝ կայսրին»

Հայաստանի բիզնեսը չի սիրում, երբ իրեն որևէ մեկը ստուգում է։ Ավելին` այն սովոր չէ նույնիսկ ինքն իրեն ստուգել։

Grant Thornton Armenia-ի կառավարող գործընկեր Գագիկ Գյուլբուդաղյանը նշում է, որ շատերը շփոթում են ֆինանսական հաշվետվությունը հարկայինի հետ։ Սակայն դրանց միջև տարբերություն կա։ Օրինակ՝ եթե ձեզ բիզնեսը ամորտիզացիայով մեքենա կամ շենք ունի, ապա ըստ հարկային հաշվետվության՝ դրանք չեն երևում, իսկ ըստ ֆինանսական հաշվետվության` երևում են։ Այլ կերպ ասած` հարկային հաշվետվությունը բիզնեսը հարկայինի համար է կազմում, իսկ ֆինանսականը՝ իր համար՝ կայսրինը՝ կայսրին։

Завод Импульс - Sputnik Արմենիա
Ինչպես «ստիպել» աշխատեցնել Հայաստանի գործարանները. պատգամավորը բաղադրատոմս է առաջարկում

Իսկ ինչի՞ համար է պետք ֆինանսական հաշվետվությունների մշակույթը։ Հենց նույն բանի՝ արտասահմանյան ներդրողներին գրավելու համար։

Այդ պատճառով արևմտյան ընկերությունների հետ կանոնավոր աշխատող ընկերությունները կամավոր կերպով են աուդիտ անցնում։ Այնտեղ, եթե լուրջ աուդիտ չես իրականացրել, քեզ հետ հաշվի չեն նստում։

Օրինագիծն ուզում են գործարկել 2019 թվականից։ Աուդիտորներն էլ պետք է քրտնաջան աշխատեն, որպեսզի մաքրեն երկրի ներդրումային «ցուցակը»։

Լրահոս
0