Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Բաղդասարյան.«Գուցե ընդդիմությունն է առաջադրում Սերժ Սարգսյանի թեկնածությունը»

© Sputnik / Karen Yepremyan Ваграм Багдасарян
Ваграм Багдасарян - Sputnik Արմենիա
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանում է իրենց կողմից վարչապետի թեկնածության առաջադրման հարցը։

«Վարչապետի ընտրության օրը կնշանակվի կանոնակարգին համապատասխան։ Եվ որևէ խախտում որևէ մեկը թույլ չի տա։ Ինչ վերաբերում է հավանական թեկնածուին, ապա մեզ համար դա դեռ պարզ չէ, մենք այդ հարցը չենք քննարկել։ Ընդդիմությունը պարբերաբար բարձրաձայնում է Սերժ Սարգսյանի անունը։ Եթե ընդդիմությունը համոզված է դրանում, գուցե իրենք են առաջադրում Սերժ Սարգսյանին։ Մենք նման որոշում չունենք։ Եթե իրենք առաջարկեն, մենք կքննարկենք այդ հարցը»։

Վահրամ Բաղդասարյանը հորդորում է դեպքերից ու ժամանակից առաջ չընկնել, զինվել համբերությամբ։ Ժամանակը կգա, և բոլորս կհամոզվենք, որ վարչապետի թեկնածուի առաջադրման հարցում որևէ ինտրիգ չկա` ամեն ինչ արվում է Սահմանադրությանը և կանոնակարգ օրենքին համապատասխան։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала