00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրոպական տաքսի և հնդկական թեյ. ինչպես են հայերը հաստատվել Բանգլադեշում ու հարստացել

© Sputnik / Василий Егоров / Անցնել մեդիապահոցБангладеш
Бангладеш - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ներկայիս Բանգլադեշի տարածքում գտնվող առաջին հայկական գաղութը հայտնվել է Դաքայում, XVIII դարի սկզբին: Հայ վաճառականները Դաքա բերեցին լոնդոնյան տաքսիներն ու հնդկական թեյը։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik, Արամ Գարեգինյան. Երևանի Հարավ Արևմտյան թաղամասը բոլորը գիտեն որպես Բանգլադեշ։ Այս անվանումը հաճախ է հնչել լուրերում, սակայն ոչ լավ առումով։ Երբ Երևանի հարավ–արևմտյան թաղամասում դեռ նոր էին կառուցում առաջին բարձրահարկ շենքերը, Բանգլադեշում անկախության համար պայքար էր մղվում, որը Պակիստանի իշխանությունները փորձում էին ճնշել զանգվածային ահաբեկչությամբ։

Բանգլադեշցիները, որոնք ճակատագրի բերումով Երևանում են հայտնվում (օրինակ` ուսանողներ) լսում են հարազատ երկրի անունն այնտեղ, որտեղ ամենաքիչն էին սպասում։

Заместитель директора и руководитель отдела по привлечению туристов города Лион Квентан Бардинэ - Sputnik Արմենիա
«Փոքրիկ Հայաստանը»` Ֆրանսիայում. ի՞նչ է խոստացել Armenia–ն Լիոնի քաղաքապետարանին

Հիմա զարմանալու մեր հերթն է` ամենաաներևակայելի հեռավոր անկյուններում գտնվող հայերի մասին նորանոր պատմություններով։ Օրեր առաջ Բանգլադեշի Daily Star–ում հրապարակել են Դաքայի Բենգալիայի ինստիտուտի աշխատակից Դհուրբո Ալաման ակնարկ էր տպագրել Բանգլադեշի հայ համայնքի մասին։ Իհարկե, զարմանալու որևէ բան չկա, հայերն այստեղ էլ վաճառական են եղել, ընդ որում` բավականին ունևոր։

Հայերը, հավանաբար, Բենգալիայի ամենահին եվրոպական առևտրականներն են (պորտուգալացի և բրիտանացի վաճառականները Հնդկաստանում առևտրով էին զբաղվում նաև XVI դարում, սակայն մինչև Բենգալիա չէին հասնում)։ Կալկաթայի թանգարանում պահպանվել են Արևմտյան Բենգալիայում գտնվող ներկայիս Բիհար նահանգի 1630-40–ական թվականների հայկական գրություններ։

Այստեղ էլ տեղավորվեցին…

Արևմտյան Բենգալիայում հայերը բնակություն հաստատեցին նաև Սաիդաբադում, ինչի համար 1665 թվականին թույլտվություն էին ստացել Մեծ մոգոլների կայսեր Աուրանգզեբայից (թեև վերջինս հայտնի է եղել ոչ մուսուլմանների նկատմամբ իր հալածանքներով)։ Այստեղ հայերը նույնիսկ եկեղեցի կառուցեցին։

Лион, Франция - Sputnik Արմենիա
Մխիթարյանականները մեկնում են Լիոն, կամ եվրոպացիները հանում են գլխարկը հայերի առաջ

Իսկ ներկայիս Բանգլադեշի տարածքում գտնվող առաջին հայկական գաղութը հայտնվել է Դաքայում, XVIII դարի սկզբին: Մի քանի տապանագրեր կան նաև Թեջգահոն թաղամասում, պորտուգալական եկեղեցիների մոտ։

Այնուհետև իրենց գաղութն ընդլայնեցին թաղամասում, որը մինչև օրս կոչում են Արմանիտոլա։

Հայերը շատ չէին, սակայն նրանք հավասարը չեն ունեցել գործվածքեղենի, հնդկական սելիտրայի (հումք վառոդի համար), պղպեղաբույսի սերմերի (հայտնի հնդկական մաստակի համար), ինչպես նաև ափիոնի և աղի վաճառքում։ Հայ վաճառականների հաջողությունը հաստատում են նաև անգլիացիները։ Ջոն Թեյլորի վկայությամբ (XVIII դարի վերջին Դաքայում Բրիտանիայի առևտրային ներկայացուցիչ)` հայերը հարյուրամյակի կեսերին Դաքայից հագուստ արտահանողներն էին, նրանք առաջ անցան նույնիսկ անգլիացիներից, ֆրանսիացիներից և հոլանդացիներից։ Հարստություն դիզած առևտրականներն առանձնատներ կառուցեցին իրենց համար, իսկ համայնքի համար` Սուրբ Հարության եկեղեցին։

Շինարարության համար գումար հատկացրեցին վաճառականներ Միքայել Սարգիսը, Աստվածատուր Գևորգը, Մարգար Պողոսը և Խոջա Պետրոսը։ 1837 թվականին եկեղեցու կողքին ժամացույցի աշտարակ կառուցեցին։ Սակայն 1897 թվականի երկրաշարժի հետևանքով այն փլուզվեց։

Եվրոպական տաքսի և հնդկական թեյ

Հայերն առաջինն էին, որ Բանգլադեշում սկսեցին ջուտ վաճառել, ինչպես նաև հարևան Հնդկաստանից բերած թեյ։ Նրանք առևտուր էին անում ոչ միայն Եվրոպայի հետ, այլև Բանգլադեշի ներսում` օգտագործելով երթուղիների ճյուղավորված ցանցը։

Малышевское изумрудно-бериллиевое месторождение. Обогатительная фабрика. Изумруд весом 37 карат. - Sputnik Արմենիա
Ոսկե ձեռքերով ոսկերիչները. ինչո՞վ են հայտնի Ստամբուլի հայերը

Ավելի ուշ հայերն առաջինն էին, որ Դաքայում տաքսի գործարկեցին (լոնդոնյան քեբերի նման), ինչպես նաև հանրախանութներ բացեցին, որտեղ բրիտանական և եվրոպական այլ ապրանքներ էին վաճառվում։ Այնտեղ նաև թեյ էր վաճառվում, որը նորաձև դարձավ Բանգլադեշի մեծահարուստների շրջանում։

Բանգլադեշում (կրկին ի տարբերություն Հնդկաստանի այլ հատվածների) հայերը նույնիսկ հող սկսեցին գնել։ XIX դարի կեսերին Բենգալիայում 5-6 խոշոր հայ հողատեր կար։

Նիկոլաս Պողոսը հիմնեց Պողոս դպրոցը, որը 19-րդ դարի սկզբին Դաքայի երեք անգլիական դպրոցներից մեկն էր։ Տասնամյակներ անց նա հիմնադրեց նաև Դաքայի քաղաքային խորհուրդը։

Իսկ Հերբերտ Մայքլ Շիրքորը` Սթիվեն Հարություն Շիրքորի որդին, գլխավորեց Դաքայի հարևանությամբ գտնվող Նարայանգանջի քաղաքապետարանը։ Քաղաքային դպրոցներից և փողոցներից մեկը մինչև օրս նրա անունն է կրում։

Լրահոս
0