00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Գրիգոր Բալասանյան
Ուկրաինայի օրակարգն առաջ տանելը հակասում է ՀՀ շահերին. Գրիգոր Բալասանյան
09:47
5 ր
Ձյունիկ Աղաջանյան
Իշխանությունը փորձել է տարանջատել Սփյուռքը` թուլացնելով հայկական քաղաքական լծակները. Ձյունիկ Աղաջանյան
09:54
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պառակտում «Արսենալում». Մխիթարյանը հայտնվել է մեղադրանքների թիրախում

© REUTERS / Peter CziborraГенрих Мхитарян на тренировке в тренеровочном центре Арсенала (21 февраля 2018). Сент-Олбанс, Великобритания
Генрих Мхитарян на тренировке в тренеровочном центре Арсенала (21 февраля 2018). Сент-Олбанс, Великобритания - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Արսենալի» որոշ խաղացողներ դժգոհ են ակումբի նորեկներից` Մխիթարյանից և Օբամեյանգից։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Մի շարք անհաջող խաղերից հետո «Արսենալը» կարծես թե պառակտվում է։ Ֆուտբոլիստները, փորձելով պարզել թիմի խնդիրների պատճառները, հանդիպումներ և հետկուլիսային ակտիվ քննարկումներ են անցկացնում` ողջ մեղքը բարդելով առաջին հերթին երկու նորեկների` Հենրիխ Մխիթարյանի և Պիեռ Էմերիկ Օբամեյանգի վրա։ Այս մասին գրում է joe.co.uk-ը` հղում անելով մարզական վերլուծաբան Մեթ Հյուզի` Times-ում հրապարակած հոդվածին։

АПЛ. 29-ый тур. Брайтон-Арсенал 2:1 - Sputnik Արմենիա
Չափազանց մեղմ է. Մխիթարյանին մեղադրում են «Արսենալի» պարտությունների համար

Հիշեցնենք, որ «Արսենալը» վերջերս հաջորդաբար պարտվեց չորս խաղում` այս խաղաշրջանում վերջին 15 տարվա ընթացքում վատագույն արդյունքը ցուցադրելով։ Թիմի մարզիչ Արսեն Վենգերը, ինչպես նշում է պարբերականը, ճնշման է ենթարկվում։

Ֆուտբոլիստները հիմնականում դժգոհ են հունվարին թիմում հայտնված Հենրիխ Մխիթարյանի և Պիեռ Էմերիկ Օբամեյանգի, ինչպես նաև առաջատար խաղացող` Մեսութ Օզիլի խաղից, առավել ևս, որ նրա աշխատավարձը հունվարից հետո վերանայել են և զգալիորեն բարձրացրել։

Մեթ Հյուզը գրում է, որ մյուս խաղացողների դժգոհությունները հստակ են, հոդվածի հեղինակը դրանք ներկայացնում է կետառկետ։

Աշխատավարձերի հսկայական տարբերությունը դժգոհության պատճառ է դարձել և ակումբում խժդժություններ առաջացրել` բացասաբար ազդելով թիմի ոգու վրա։

Վերջերս Մեսութ Օզիլը նոր պայմանագիր էր ստորագրել` շաբաթական 350 հազար ֆունտ ստեռլինգ ստանալու մասին։ Իսկ դա խախտում է աշխատավարձի համակարգի հավասարակշռությունը։

«Արսենալի» որոշ խաղացողներ կասկածի տակ են դրել Մխիթարյանի և Օբամեյանգի ներդրումը` նշելով, որ այն օրվանից, ինչ հայտնվել են նորեկները, թիմը 8 խաղից միայն 2-ում է հաղթել։

Օբամեյանգը շաբաթական 200 հազար ֆունտ ստեռլինգ է ստանում, իսկ Մխիթարյանը` 180 000 ֆունտ։

Генрих Мхитарян на тренировке в тренеровочном центре Арсенала (21 февраля 2018). Сент-Олбанс, Великобритания - Sputnik Արմենիա
Հենոն գոլ է խփում առանց դարպասին նայելու. Մխիթարյանը զարմացրել է գերմանացիներին. տեսանյութ

Այս «զույգի» հանդեպ «դժգոհությունն աճում է», և խաղացողներից շատերը կարծում են, որ նրանք դեռ իրենց ստացած աշխատավարձերը չեն արդարացրել։

Որոշ խաղացողների` մասնավորապես Ահարոն Ռեմզիի, Դենի Ուելբեկի և Նաչո Մոնրեալի պայմանագրերը ավարտվում են 2019 թվականին, սակայն նրանց արդեն տեղեկացրել են, որ աշխատավարձերը չեն վերանայվելու։

Ջեք Ուիլշիրի պայմանագրի ժամկետն ավարտվում է խաղաշրջանի վերջում, սակայն այն կերկարացնեն միայն աշխատավարձի կրճատման պայմանով։

«Եթե ամեն ինչ իսկապես այնպես է, ինչպես գրում է Times-ի վերլուծաբանը, կարելի է եզրակացնել, որ «Արսենալում» կատարյալ քաոս է տիրում», — եզրահանգում է պարբերականն` ավելացնելով, որ խնդիրը հեշտ լուծում կստանա` մենեջերի փոխարինմամբ։

Լրահոս
0