Չեչենները Հայաստանում. Երևանն ու Գռոզնին համայնքների համագործակցության հարցեր են քննարկում

© Sputnik / Саид Царнаев /  / Անցնել մեդիապահոցДень города в Грозном
День города в Грозном - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Չեչենական Հանրապետությունից պատվիրակություն է ժամանել Հայաստան։ Կողմերը քննարկել են Գռոզնի քաղաքում հայկական համայնքի վերականգնման հնարավորությունը։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Հայաստանում սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Չեչնիայի Հանրապետության Ազգային քաղաքականության, արտաքին կապերի, հրատարակչության և տեղեկատվության նախարար Ջամբուլաթ Ումարովի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին նշված է նախարարության Instagram-ի էջում։

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում Գռոզնի քաղաքում հայկական համայնքի վերականգնման վերաբերյալ, քննարկվել են նաև աշխարհի տարբեր երկրներում հայկական և չեչենական համայնքների համագործակցության հնարավորությունները:

 

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորել է Չեչնիայի հայ համայնքի և հայ-չեչենական կապերի պատմության ուսումնասիրությունը, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել օժանդակելու Չեչնիայի հայ համայնքի կայացմանը:

Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Լրահոս
0