Հենոն լավագույնն է. նա գերազանցել է թիմակիցներին ու մրցակիցներին

© REUTERS / Alberto Lingria / Футболисты ФК "Арсенал" празднуют гол в матче Лиги Европы "Милан" - "Арсенал" (8 марта 2018). Милан, Италия
Футболисты ФК Арсенал празднуют гол в матче Лиги Европы Милан - Арсенал (8 марта 2018). Милан, Италия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Միլանի» հետ հանդիպումից հետո հայ ֆուտբոլիստին խաղի լավագույն ֆուտբոլիստ են ճանաչել։

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Whoscored.com-ի վարկածով` Հայաստանի հավաքականի ավագ, «զինագործների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Միլան» — «Արսենալ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստն է։

Матч 1/8 финала Лиги Европы Милан - Арсенал (8 марта 2018). Милан, Италия - Sputnik Արմենիա
Հենոն առաջին գոլից հետո խոսել է «Արսենալում» հարմարվելու մասին. տեսանյութ

Կայքը, որը վերլուծում է ֆուտբոլային խաղերի վիճակագրական տվյալները, Հենրիխին շնորհել է 9,1 օգտակարության գործակից (առավելագույնը գնահատականը 10-ն է)։

Երկրորդ տեղը զբաղեցնող Աարոն Ռեմզին ստացել է 7,9 գործակից, գրեթե նույնքան էլ` պաշտպան Լորան Կոսելնին։

«Միլանում» խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել կիսապաշտպան Լուկաս Բիլյանը` 7,35 գործակցով։

Նախօրեին ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Միլանն» իր հարկի տակ ընդունել է «Արսենալին»։ Հանդիպումն ավարտվել է 2։0 հաշվով` հօգուտ «զինագործների»։ Սա թիմերի առաջին հանդիպումն էր Եվրոպայի լիգայի եզրափակիչում, պատասխան խաղը նշանակված է մարտի 16-ին, խաղը տեղի կունենա Լոնդոնում։

Լրահոս
0