Վաղարշապատի ճանապարհին վարորդն իր BMW-ով վրաերթի է ենթարկել կնոջը ոստիկանների աչքի առաջ

© Sputnik / Asatur Yesayants / Полиция и скорая помощь
Полиция и скорая помощь - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կինը փորձել է փողոցը հատել անթույլատրելի հատվածում՝ճանապարհային ոստիկանության անշարժ պահակակետի մոտից:

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Այսօր ժամը 14։00-ի սահմաններում Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի Մայրաքաղաքային փողոցում՝ ճանապարհային Ոստիկանության անշարժ պահակակետի մոտ, որը հայտնի է որպես Փարաքարի «գայի պոստ», 30-ամյա Արմեն Գուլոյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Լիլի Ղուկասյանին։

Полицейский автомобиль - Sputnik Արմենիա
Լուսադեմին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը՝ Ղուկասյանը փողոցը փորձել էր հատել հետիոտնի համար չնախատեսված հատվածով:

Վարորդը փախուստի չի դիմել և օգնել է վրաերթի ենթարկվածին շտապօգնության մեքենայով տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։

 

Լրահոս
0