ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Այսօր՝ մարտի 10-ին, ճանապարհային պատահար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, 44-ամյա Էրբաշ Հասանը DAF մակնիշի բեռնատար ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 130-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Իջևանի շուկայի գլխավոր ճանապարհին տեղադրված բաժանարար բետոնե հատվածին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բեռնատարը մասամբ բարձրացել է պատնեշի վրա։
Վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Ավտոմեքենան բարձված է եղել ցիտրուսային մրգերով։