00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ է Հայաստանում կոռուպցիան մտահոգում Վաշինգտոնին. պոլիշինելի գաղտնիքը

© Sputnik / Asatur YesayantsВидеомост с армянскими миротворцами в Афганистане и Косово в МИД РА. Ричард Миллз
Видеомост с армянскими миротворцами в Афганистане и Косово в МИД РА. Ричард Миллз - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետները կարծում են, որ կոռուպցիայի առկայությունը վերածվել է Պոլիշինելի գաղտնիքի։ Անկախ հայ փորձագետների կարծիքով` ամերիկացիների գնահատականները շատ ճիշտ են՝ անկախ նրանց դրդապատճառից։

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունները Հայաստանում մասշտաբային կոռուպցիայի մասին շարունակական են։ Ամեն հարմար առիթի դեպքում ամերիկյան կողմը խոսում է այն մասին, որ կոռուպցիան խոչընդոտում է ներդրումների հոսքին Հայաստան, այդ թվում՝ ամերիկյան, անհնարին դարձնում երկրում առողջ տնտեսական մրցակցությունը։ Ի պատասխան՝ հանրապետության իշխանությունները նախընտրում են լռել կամ նրանց առանձին ներկայացուցիչներ փորձում են խուսանավել՝ որպես կանոն օտագործելով նման փաստարկներ՝ «իսկ ԱՄՆ-ում սևամորթներին լինչի դատաստանի են ենթարկում»։

65-летие Андраника Маргаряна. Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Սրտացավ գործընկերոջ առաջարկը. ՀՀԿ–ն գնահատել է ԱՄՆ դեսպանի` կոռուպցիայի մասին ասածը

Դեսպանը նման հերթական հայտարարությունն արել է հայկական պարբերականներից մեկին տված հարցազրույցում։ Ինչպես նշել է Ռիչարդ Միլսը, կոռուպցիայի այն տեսակը, որն առավել մտահոգիչ է և որը հետ է պահում ամերիկյան ներդրողներին, այն է, նպաստում է շուկաների փակմանը, անարդար մրցակցության ձևավորմանը: Նրա խոսքով՝ տնտեսական, քաղաքական կապեր ունեցող ազդեցիկ մարդիկ ծառայեցնում են իրենց հնարավորություններն ու լծակները սեփական շահերին, և արդյունքում ստեղծվում է անարդար միջավայր, չեն հաստատվում խաղի հավասար պայմաններ: Այսպիսով, կոռուպցիայի այս դրսևորումն ու իշխանության չարաշահումը շարունակում են մնալ Հայաստանի ամենամեծ մարտահրավերը և ամենամեծ խոչընդոտը` երկիրն առևտրի և ներդրումների համար հասանելի դարձնելու առումով:

Միլսի խոսքերին արձագանքել են իշխող Հանրապետական կուսակցության միանգամից երեք ներկայացուցիչները, ընդ որում` արձագանքել են տարբեր կերպ։ Այսպես, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհուրդ է տվել դեսպանին սկզբից պայքարել կոռուպցիայի դեմ սեփական տանը, այսինքն՝ հայրենիքում, հետո միայն նման խորհուրդներ տալ հայկական իշխանություններին։ Ավելի զուսպ է արտահայտվել կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը։ Նա ասել է, որ չգիտի, թե որտեղ են կոռուպցիոն երևույթները, իսկ եթե դեսպանը գիտի, ապա թող ցույց տա։

Դեսպանի «հորդորներն» այլ կերպ է ընկալել Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, որը դեսպանի գնահատականները ոչ այնքան որպես սուր քննադատություն է ընդունել, որքան որպես «սրտացավ» գործընկերոջ առաջարկություն կամ առողջ քննադատություն: Նա հավելել է, որ հակակոռուպցիոն միջոցառումները ՀՀ իշխանությունների առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են:

Չնայած դիվանագետի բավական խիստ տոնին, երկրի բարձրագույն ղեկավարությունը չի կարող իրեն նույնքան կոշտ պատասխանելու շքեղություն թույլ տալ հասկանալի պատճառներով, որոնց թվարկումը մեկ էջից ավելի տեղ կզբաղեցնի։

Армянский драм - Sputnik Արմենիա
Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում. հարկայինները «խելոքացել են», մաքսայինները համառում են

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ Ռիչարդ Միլսը խոսում է Հայաստանում կոռուպցիայի մասին ոչ միայն ափսոսանքով, այլև այն արմատախիլ անելուն աջակցություն ցուցաբերելու անթաքույց ցանկությամբ։ Իշխանյանը համոզված է, որ Հայաստանում լուրջ պայքար չի մղվում կոռուպցիայի դեմ, և դա վաղուց Պոլիշինելի գաղտնիք է դարձել։

«Դրա հետևանքով արտասահմանցի գործարարները, այդ թվում՝ ամերիկացի, այդքան մեծ ցանկություն չունեն միջոցներ ներդնել երկրի տնտեսությունում։ Հետևություններ անելու, իրավիճակը շտկելու համար միջոցներ ձեռնարկելու փոխարեն կուսակցության որոշ ներկայացուցիչներ հեգնական արտահայտություններ են անում։ Դա անընդունելի է և անլուրջ», — ասաց փորձագետը Sputnik Արմենիային տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Գալուստ Սահակյանի վերոհիշյալ հայտարարությունը։

Միջազգային կազմակերպություններն արդեն մի քանի տարի շարունակ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի առումով լճացում են գրանցում։ Վերջերս Transparency International-ի հրապարակած` 2017թ.-ի կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանը զբաղեցրել է 107-րդ տեղը՝ 100 հնարավորից հավաքելով 35 միավոր, ինչն ընդամենը երկու միավորով է ավել 2016թ.-ի ցուցանիշնց։ Նման ցուցանիշներ են արձանագրվել նաև 2015թ.-ին։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք դեսպանի խոսքերը Հայաստանի ղեկավարության վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ չեն, Իշխանյանը հայտարարեց, որ ամերիկյան կողմի դրդապատճառը տվյալ դեպքում երկրորդական բնույթ է կրում, առավել ևս, որ նրա գնահատականներն օբյեկտիվ են։

XVI съезд РПА. Президент Армении и РПА Серж Саргсян - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանի առաջարկած բանաձևը. «Ազնվություն գումարած պրոֆեսիոնալիզմ հանած կոռուպցիա»

«Օրինակ, եթե ամերիկացիները կամ եվրոպացիները հայտարարեին, թե Հայաստանը բավականաչափ հետևողական չէ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու կամ արցախյան խնդիրը կարգավորելու ձգտման մեջ, ապա, այո, կարելի էր մտածել, որ նրանք սուբյեկտիվ են և փորձում են ճնշում գործադրել Երևանի վրա», — ասաց զրուցակիցը։

ԱՄՆ-ը դեռ 2016թ.-ին որոշում է ընդունել Հայաստանի կառավարությանը կից ձևավորված Հակակոռուպցիոն խորհրդին 750 հազար դոլար տրամադրելու մասին։ Հետագայում ամերիկյան կողմը բազմիցս նշել է, որ այդ կառույցը կայուն արդյունքների չի հասել, և այդ պատճառով միջոցները մինչև վերջ չեն տրամադրվել։

Իշխանյանն ամերիկացիների այդ ժամանակվա պահվածքը միամտություն է համարում։

«Միջազգային կառույցների և այլ երկրների կառավարությունների կողմից Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարելու համար միջոցներ հատկացնելը մեծ մոլորություն եմ համարում։ Այդ միջոցները յուրացվում են նույն կոռուպցիոն սխեմաներով», — ասաց նա։

Իշխանյանը կարծում է, որ այդ չարիքի դեմ պայքարելու համար փող պետք չէ, այլ պետք են նոր մտածողությամբ մարդիկ, որոնք շահագրգռված կլինեն կոռուպցիան արմատախիլ անելու մեջ։ Կառավարությունում այս պահին ընդգրկված անձանց առկայության դեպքում դա իրատեսական չէ։

Լրահոս
0