«Համով Հայաստան». հայերը չինացիներից վատ չեն պատրաստում. պահքի չինական կերակուրներ

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Sputnik Արմենիայի թղթակիցը «Համով Հայաստանի» այս թողարկմանը կներկայացնի չինական խոհանոցի պահքի ճաշատեսակների` հարբինյան աղցանի և չինական մեթոդով տապակած բանջարեղենի բաղադրատոմսերը։

Հայաստանում սիրված Հարբինյան աղցանի պատրաստման համար անհրաժեշտ մթերքներն են` կաղամբ, վարունգ, գազար, ֆունչոզա, չինական սև սունկ, շաքարավազ, աղ, կորեական աղ, քացախ, սոյայի սոուս և կծու բուսայուղ։

Հյուր շեֆ խոհարարին` ինչպես պատրաստել Մուսալեռան քաշովի - Sputnik Արմենիա
«Համով Հայաստան». մուսալեռցի հայերի փլավը. փրկված բաղադրատոմս

Ինչպես տեսանյութի մեջ պատմում է չինաճապոնական հաստատության խոհարարը, բաղադրիչները հարկավոր է ձեռքերով լավ խառնել և մատուցել։

Աղցանը ոչ միայն համեղ է, այլև օգտակար։

Բանջարեղենն այս հաստատությունում մատուցում են նաև տապակած` հատուկ չինական մեթոդով։ Այդ տաք ճաշատեսակի համար անհրաժեշտ մթերքներն են` կարտոֆիլ, սմբուկ, բուլղարական պղպեղ, գազար, սխտոր, կոճապղպեղ, կանաչ սոխ։

Իսկ թե ինչպես է հարկավոր պատրաստել այն, դիտեք տեսանյութում։

Լրահոս
0