00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեդվեդևա-Բաբասյանի երեք հակառակորդները. ինչը կարող է խանգարել գեղասահորդուհուն

© Sputnik / Asatur YesayantsФигурное катание, короткая программа, женщины. Евгения Медведева (21 февраля 2018). Каннын, Южная Корея
Фигурное катание, короткая программа, женщины. Евгения Медведева (21 февраля 2018). Каннын, Южная Корея - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ձմեռային մրցաշրջանի վերջին մեկնարկների ժամանակ 40-ամյա փորձառությամբ երկրպագու, Sputnik-ի սյունակագիր Օլեգ Դմիտրիևը խորհում է այն մասին, թե ինչի հետ է ստիպված պայքարել Եվգենյա Մեդվեդևան՝ վերջին տարիներին հեղինակություն վայելող գեղասահորդուհիներից մեկը։

Օլեգ Դմիտրիև, Sputnik 

Այն, ինչի միջով այս տարի ստիպված էր անցնել Ժենյան, ցանկացած հասուն տղամարդ մարզիկ չէ, որ կկարողանար դիմանալ։ Օլիպիական խաղերին մասնակցության անորոշ վիճակը, քառամյակի գլխավոր մրցաշարից առաջ հիվանդությունը, Միլանի աշխարհի առաջնության նախօրեին ոտքի խնդիրները։ Ես փորձել եմ պարզել, թե ով և ինչը կարող է խանգարել Մեդվեդևային (հոր կողմից նա Բաբասյան է՝ խմբ.) դառնալ բոլոր ժամանակների ու ժողովուրդների նշանավոր գեղասահորդուհի։

Евгения Медведева с мамой Жанной Девятовой - Sputnik Արմենիա
Միշտ ինքս եմ որոշում. Մեդվեդևա–Բաբասյանը պատմել է մոր հետ հարաբերությունների մասին

Առաջին հակառակորդ։ Ոտնաթաթի ոսկորը

Գեղասահքի աշխարհի առաջնությունում Ժենյայի մասնակցությունը դեռ հարցականի տակ է։ Պատճառը ոտնաթաթի ոսկորի ճաքն է։ Բավական է միայն կարդալ բժշկական հանրագիտարանը, հասկանալու համար դրա լրջությունը։ Աղքատիկ նկարագրություններից նույնիսկ դիլետանտի համար պարզ է դառնում, որ ոտնաթաթի ոսկորի վնասվածքը կարող է տրավմատիկ լինել (այսինքն ակնթարթային) կամ առաջանալ հոգնածության հետևանքով։

Իմ կարծիքով՝ «հոգնածություն» բառն առանցքային է այս դեպքում։ Հիմա հավաքականի ամբողջ շտաբը, մարզիչ Տուտբերիձեն և հենց Եվգենյան պետք է հասկանան` պե՞տք է արդյոք ծանրաբեռնել իրեն, մրցումներին նախապատրաստվելու համար ոսկորը մշտապես լարվածության տակ է լինելու։ Եվ այդ ժամանակ պարզ կդառնա, թե որքանով ծանրաբեռնվածությունը կխանգարի Մեդվեդևային հաջողությամբ ելույթ ունենալ Միլանում։

Խոսքն, իհարկե, ամենալուրջ հետևանքների մասին չէ։ 2014թ.-ի Սոչիի չեմպիոն Յուլյա Լիպնիցկայան տառապում է մեջքի ցավերով։ Բայց Եվգենյայի համար երկընտրանքն ակնհայտ է` մրցաշրջանն ավարտել հաղթանակած (թեկուզ ոչ որպես օլիմպիական չեմպիոն) կամ ժամանակը ծախսել վերականգնման համար։ Ինձ թվում է, որ աշխարհի առաջնությանը Եվգենյայի չմասնակցելը, ինչը ցանկալի չէ, չի ազդի նրա ապագա հաջողությունների վրա։ Իսկ ես վստահ եմ, որ դրանք լինելու են։

Пресс-конференция представителей Федерации фигурного катания - Sputnik Արմենիա
Մեդվեդևա–Բաբասյան vs Զագիտովա. հարցումը ցույց է տվել` ով է ավելի հիացրել երկրպագուներին

Երկրորդ հակառակորդ։ Մրցավարության նոր համակարգը

Երբեմն այնպիսի տպավորություն է, թե Եվգենյան անպատեհ ժամանակ է ծնվել. 30 տարի առաջ նա իսկապես բացարձակ չեմպիոն կլիներ։ Ահա թե ինչու։ Ամեն անգամ, երբ տեսնում ես Ժենյային սառույցի վրա, հիշում ես անցյալի մեծ գեղասահորդներին՝ Ջեյն Թորվիլին և Քրիստոֆեր Դինին Մեծ Բրիտանիայից, Լյուդմիլա Պախոմովային և Ալեքսանդր Գորշկովին, ամերիկացի Սքոտ Հեմիլթոնին։ Ինչո՞վ են աչքի ընկնում այս վարպետները։ Առաջին հերթին` հիանալի պլաստիկայով, շարժումների սահունությամբ, որոնք նրանք անհավանական թեթևությամբ ցուցադրում էին ելույթից ելույթ։

Այդ սահունությունը և պլաստիկան ամբողջ աշխարհը տեսավ նաև Եվգենյայի ազատ ծրագրում Փհենչհանի օլիմպիադայի ժամանակ։ Մեդվեդևայի համարը լավագույնն էր, գրեթե բոլորն ընդունեցին դա։ Իմ կարծիքով՝ Ժենյան անվերապահորեն առաջինը կլիներ մրցավարության հին համակարգի դեպքում, երբ շատ բան կախված էր «մարդկային գործոնից»։

Իսկ հիմա, երբ տեսնում ենք մարզիկների միավորները ելույթների ժամանակ, հասկանում ենք, որ ժամանակակից գեղասահքի հիմքում ամենից առաջ ընկած է կատարման անթերի տեխնիկան, իսկ արտիստիզմն արդեն երկրորդ տեղում է։ Ինձ թվում է, որ Եվգենյան և նրա մարզչական շտաբը պետք է ուշադրություն դարձնեն այս գործոնին։ Եվ Ժենյան պետք է առաջիկայում լուրջ խնդիր լուծի՝ բարելավի կատարման տեխնիկան բոլոր հիվանդություններից ու վնասվածքներից հետո և միաժամանակ չկորցնի արտիստիզմը։

Երրորդ հակառակորդ։ Երկրպագուները՝ «հաջողության որսորդները»

«Գլորիհանթերները» կամ «հաջողության որսորդները», ինչպես որ ֆուտբոլի երկրպագուներն արհամարհանքով անվանում են նրանց, նախընտրում են երկրպագել միայն հաղթողներին։ Նման բան կա նաև գեղասահքում։

Российская сборная по фигурному катанию на пьедестале олимпиады в Пхенчхане - Sputnik Արմենիա
Գեղասահորդ Մեդվեդևայի (Բաբասյան) ընկերուհին լավագույնը դարձավ ազատ ծրագրում

Դժբախտաբար, երկրպագուների թիվը, որոնք երկար տարիներ շարունակ մշտապես աջակցում են նույն գեղասահորդին, չնչին է միջին եվրոպական ֆուտբոլային ակումբի երկրպագուների թվի հետ համեմատած։ Կարևորն այն է, որպեսզի գեղասահքի սիրահարները սատարեն Եվգենյային նրա անհաջողությունների դեպքում։ Ես հույս ունեմ, որ ժամանակավոր։

Օլիմպիական Փհենչհանից հեռարձակումների ժամանակ երևում էր, որ Մեդվեդևայի պարտության համար ցավում էին անգամ մարզական մեկնաբանները։ Բայց ես համոզված չեմ, թե նրանք նույն կերպ կաջակցեն Ժենյային, եթե Ալինա Զագիտովայից բացի երկնակամարում հայտնվի ևս մեկ «15-ամյա աստղիկ»։ Ինձ թվում է, որ երկրպագու լինելու էությունն այն է, որ ցանկացած մարզիկի և թիմերի հետ պետք է լինել «թե՛ ուրախության, թե՛ տխրության պահերին»։

Այնպես որ, Ռուսաստանի և Հայաստանի երկրպագուները եզակի շանս ունեն սատարել Ժենյային նրա համար բարդ շրջանում։ Եվ այդ ժամանակ նրա կարիերայում «ոսկին» կավելանա։

Լրահոս
0