00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փնտրվում են ադրբեջանցիների զորավարժություններից վախեցած հայեր

© Photo : official site of the President of RAПрезидент Серж Саргсян отправился с рабочим визитом в Нагорно-Карабахскую Республику
Президент Серж Саргсян отправился с рабочим визитом в Нагорно-Карабахскую Республику - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախի նախագահն այցով ԱՄՆ է մեկնել, իսկ Հայաստանից դեպի արևելք գտնվող պետական կազմավորման տարածքում միջազգային բոլոր պայմանավորվածությունների խախտմամբ զորավարժություններ են կազմակերպվում։ Այնտեղ ցնծում են, որ դրանք Հայաստանում ահ ու սարսափ են առաջացրել։ Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը փորձել է սարսափած հայերի գտնել։

ԵԱՀԿ-ին չտեղեկացնելով, ինչպես որ կարգն է պահանջում` արևելյան ուղղությամբ գտնվող երկիրը զորավարժություններ է անցկացնում։ Դրանք դեռ չեն սկսել, իսկ հարևանների մամուլն արդեն վառ գույներով ներկայացնում է, թե դրանք ինչպես են ընկճել, վախ ու խուճապ առաջացրել Հայաստանում` երկրի կառավարությանն ու բնակիչներին, այդ թվում` նորածիններին և հոգեկան հիվանդներին։

Артиллерийские установки ДАНА азербайджанских ВС - Sputnik Արմենիա
Ադրբեջանն իր բանակն է ցուցադրում. Հայաստանը սպասի՞ նոր սադրանքի

Ստիպված էի օրվա կեսը վատնել գոնե մեկ վախեցած հայի գտնելու համար։ Անկեղծ ասած, անգամ մեկ հոգու չգտա, ասեմ ավելին` հարցմանը մասնակցած մարդկանց մեծ մասն ինձնից իմացան զորավարժությունների մասին։ Նորածինները, հասկանալի պատճառներով, հարցմանը չէին մասնակցում։ Իսկ հոգեբուժարաններ հարցում կատարելու համար ներս չթողեցին, թեև խոստացան` եթե մյուս անգամ հետաքրքրվեմ` այնտեղ վախենո՞ւմ են արդյոք ադբեջանական զորավարժություններից, նրանք ինձ ներս կթողեն և այլևս դուրս չեն թողնի։

Հնարավոր է` փառավոր այդ բանակի զորավարժություններից վախեցել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը։ Ու հենց այդ պատժառով է այս ընթացքում Միացյալ Նահանգներ մեկնել` օվկիանոսից այն կողմում ոչ միայն պարզապես հանգիստ ժամանակների սպասելու, այլև այդ ընթացքում վաղուց ներկայացված հանդիպումներ անցկացնելու։ Հիշեցնենք` վերջերս Եվրախորհրդարանում Արցախի ներկայացուցիչների մասնակցությամբ մի քանի միջոցառում է անցկացվել, որոնցից մեկի ժամանակ Արմինե Ալեքսանյանը` հանրապետության արտաքին գործերի փոխնախարարն ասել է. «Ղարաբաղը երկիր է, ոչ թե հակամարտություն»։

Հենց այդ հայտարարություններն են կերոսինի ապշերոնյան ափերին խուճապ առաջացրել, որը փորձում են որպես ատելություն ներկայացնել, թեև դա նրանց մոտ չի ստացվում։ Իսկ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան, սառնասիրտ Ջոն Էվանսը կրակին յուղ ավելացրեց` The National Interest պարբերականում հոդված հրապարակելով, որում կարծիք է հայտնել, որ և՛ ԱՄՆ իշխանությունները, և՛ միջազգային հանրությունը վաղուց պետք է ճանաչեին Արցախի անկախությունն ու ազգերի ընտանիքում ներառվելու դրա իրավունքը։ Նա կարծում է, որ Արցախի ժողովուրդը պարզապես ուզում է ապրել խաղաղության ու ազատության մեջ և դրա իրավունքն ունի։

«2016 թվականին Արցախ այցելելով` սեփական աչքերով տեսա, թե ինչպես է ժողովուրդն ու դե-ֆակտո Արցախի իշխանությունը, չնայած չճանաչված լինելուն, գործող ժողովրդավարություն ստեղծել։ Նրանք ունեն Մոնտեվիդեոյի բանաձևում նշված պետականության բոլոր գործոնները, բացառությամբ վերջին դրույթի` այլ երկրների հետ հարաբերություններ հաստատելու հնարավորությունից։ Իրականում նրանք ունեն այդ հնարավորությունը, որը հերքում են», — իր հոդվածում գրել է նախկին դեսպանը։ Ավելորդ է ասել, որ ամերիկյան դեսպանները, թեկուզ և նախկին, գիտեն իրենց խոսքի արժեքն ու հենց այնպես ոչ մի բան չեն հայտարարում։

Артиллерийские установки ДАНА азербайджанских ВС - Sputnik Արմենիա
Հոգեբանական պատերազմ. Ադրբեջանը «կրակում» է Մինսկի խմբի և Իսրայելի վրա չեխական զենքերից

Վերջերս որոշ նշաններ ի հայտ եկան, որոնք վկայում են խնդրին հայկական կողմի վերաբերմունքի փոփոխությունների մասին։ Փոփոխությունները դեռ զգուշորեն են կատարվում։ Օրինակ` Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը, որը վերջերս ասել է. «Դիմացինը բանակցության ընթացքում պետք է մտածի, որ դու չես անելու ոչ մի զիջում և ուզելու ես ամեն ինչ։ Դա ամենաուժեղ դիրքն է »: Նախագահները, թեկուզ և խորհրդարական հանրապետության, նույնպես այդպիսի նուրբ թեմայով չմտածված հայտարարություններ դժվար թե անեն։

Ինչպես և արտաքին գործերի նախարարները։ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը խոսում է հնարավորինս արագ բանակցային սեղան նստելու մտադրության մասին` Հայաստանում ու Ադրբեջանում կայանալիք ընտրություններից անմիջապես հետո։ Ինչո՞ւ են հանկարծ հարևանների «պատմական հողերը վերադարձնել» պատրաստվողները նման շտապողականություն ցուցաբերում։ Այս ամենը հենց այնպես չէ… հատկապես, եթե դրան ավելացնենք ավելի ու ավելի հաճախ և համառորեն հնչող խոսակցություններն այն մասին, որ Արցախը պետք է Մինսկի խմբի բանակցությունների սեղան վերադառնա` որպես բանակցությունների լիիրավ կողմ։

Իսկ Ապշերոնում զորավարժություններ են անցկացնում միակ թեկնածուի նախընտրական քարոզարշավի շրջանակում։ Թող անցկացնեն, դա, վերջիվերջո, նրանց գործն է, և այդպիսի ժամանակներում զորավարժությունները ինչ-որ տեղ հանդիսավոր համերգի նման մի բան են` բացի այն, որ դրանց առաքելությունները նույնն են, ադրբեջանցիների մասնակցությամբ երկու արարողությունների ժամանակ էլ նույնքան վատ ես զգում։

Լրահոս
0