00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախարարությունը խոստանում է կանխել ատամնաբուժական ծառայությունների թանկացումը

© Sputnik / Asatur YesayantsБормашина
Бормашина - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Էլեկտրոնային առողջապահական համակարգը բացի պարտականություններից, բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում, ինչը նշանակում է աշխատանքի ավելի արդյունավետ` հետևաբար և ավելի ծախսարդյունավետ կազմակերպում։ Չի՞ ենթադրում արդյոք սա, որ ստոմատոլոգիական ծառայությունները կարող են ավելի մատչելի դառնալ։

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ էլեկտրոնային առողջապահական համակարգում քաղաքացու անձնական տվյալները հուսալիորեն պաշտպանված են։ Այսօր նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է, որ անձնական տվյալների դարան մուտք գործելու հասանելիություն ունեն միայն քաղաքացին և իր բժիշկը` այն էլ պացիենտի համաձայնությամբ։ Միաժամանակ, մուտքի բոլոր դեպքերը համակարգում գրանցվում և պահպանվում են, և քաղաքացին իր անձնական էջից կարող է վերահսկել դրանք։

Работа клинической стоматологической поликлиники - Sputnik Արմենիա
Շիրակցի ստոմատոլոգները բողոքում են էլեկտրոնային համակարգի դեմ

Ըստ հաղորդագրության` անձնական տվյալները պահպանվում են առաջատար ընկերությունների արտադրության հուսալի սարքավորումների վրա, համակարգն արտաքին մուտքերից և հարձակումներից պաշտպանված է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կիրառվող լավագույն գործիքներով։ Համակարգի հետ կապը ևս պաշտպանված և գաղտնագրված է։

«Հավելենք, որ Էլեկտրոնային առողջապահական համակարգում հասանելի չեն նաև որևէ բժշկի, մասնավորապես ստոմատոլոգի, այցելուների ցանկերը կամ նմանատիպ տեղեկություններ, որոնք կարող են համարվել առևտրային գաղտնիք»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նախարարությունն անդրադառնալով Գյումրիի ստոմատոլոգների մտահոգություններին, թե համակարգ մտնելով և մուտքագրումներ անելով իրենք հավելյալ ժամանակ կծախսեն և աշխատանք կկատարեն, ինչն էլ կազդի ծառայության որակի և գնի վրա` նշում է, որ այսօր էլ օրենքով ստոմատոլոգիական կազմակերպությունները պացիենտների հաշվառման մատյաններ են վարում, մատուցված ծառայությունները գրանցում ստոմատոլոգիական քարտերում։ Իսկ դա ևս որոշակի ժամանակ է խլում: Մինչդեռ նախարարության հավաստիացմամբ` էլեկտրոնային առողջապահական համակարգում գրառումները հնարավորինս ստանդարտացված և հեշատացված են։ Միաժամանակ, Էլ. առողջապահական համակարգի ներդրմամբ նախատեսվում է վերացնել թղթային գրանցումները։

«Կարծիք է հնչել, թե իբր ստոմատոլոգին այցելելու համար նույնականացման (ID) քարտ է պահանջվելու։ Սա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Նույնականացման քարտ պահանջվում է, եթե պացիենտը ցանկանում է համակարգում գրանցել իր անձնական էջը։ Սա զուտ բարձր անվտանգություն ապահովելու նպատակ ունի»,- գրված է հաղորդագրության մեջ։

Իսկ բժիշկը պացիենտին համակարգում կարող է որոնել և գտնել մուտքագրելով նրա անունը, ազգանունը և ծննդյան թիվը: Անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր չէ նրան համակարգի կիրառմամբ սպասարկելու համար։

Ծրագիրը, բացի պարտականություններից, բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում, ինչը նշանակում է աշխատանքի ավելի արդյունավետ` հետևաբար և ավելի ծախսարդյունավետ կազմակերպում։

Врач-стоматолог Армен Бабаян - Sputnik Արմենիա
Ատամնաբույժների «ատամնացավը». Հայաստանում ծառայությունների գները կարող են աճել

Չի՞ ենթադրում արդյոք սա, որ ստոմատոլոգիական ծառայություններն այս համակարգի շնորհիվ կարող են ավելի մատչելի դառնալ։

Նախարարությունը նաև հավաստիացնում է, որ մարդակենտրոն այս համակարգը ժամանակի ընթացքում քաղաքացիների համար բազմաթիվ հնարավորություններ կստեղծի` առցանց հերթագրում մասնագետի մոտ, նրա աշխատանքի գնահատում, էլեկտրոնային դեղատոմսի կիրառում, անաշխատունակության թերթիկի ստացում և այլն։ Քաղաքացին ստիպված չի լինի տանը պահպանելու տարատեսակ անձնական բժշկական հետազոտությունների թղթային տարբերակները։

Այնուամենայնիվ, նախարարությունը մշտապես պարտրաստ է քննարկելու, թե ինչ լրացուցիչ ծանրաբեռնվածության կամ ծախսերի հետևանքով կարող են իրենց ծառայությունները թանկանալ։

Հաղորդագրության մեջ նշում է, որ կառուցողական քննարկումների դեպքում միշտ հնարավոր է թանկացումները կանխելու ճանապարհներ գտնել։

Լրահոս
0