00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարապետյանը Բեյրութ է մեկնել հարաբերություններին դրայվ հաղորդելու համար. նախարար

© Sputnik / Aram Nersesyan Бейрут, Ливан
Бейрут, Ливан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Բեյրութ պետք է կայանար դեռ անցած տարի։ Այսօր Հայաստանի վարչապետը կոնկրետ գաղափարներով մեկնել է Լիբանան։

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի լիբանանյան այցը կվերականգնի հայ-լիբանանյան համաձայնությունները և խթան կհաղորդի նորերին, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը։

Մարտի 12-ին Հայաստանի պատվիրակությունը` Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, մեկնել է Լիբանան։ Նախատեսված են հանդիպումներ վարչապետի, նախագահի և Լիբանանի խորհրդարանի նախագահի հետ։ Այսօր երեկոյան Հայաստանի և Լիբանանի ներկայացուցիչները կհավաքվեն ընթրիքի սեղանի շուրջ, որին կմասնակցեն նաև լիբանանցի նախարարները։

«Այդ այցը նախատեսված էր դեռ 2017թ-ի նոյեմբեր-դեկտեմբերին, սակայն որոշ դժվարությունների պատճառով Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի այցը հետաձգվեց։ Այցի նպատակը Հայաստանի և Լիբանանի միջև փոխգործակցության նոր ուղիներ որոնելն է և կողմերի մշակած պայմանագրերը գործարկելը», — ասաց Կիտանյանը։

Կողմերը կքննարկեն 22 հայ-լիբանանյան համաձայնագրեր։ Կիտանյանը պարզաբանեց, որ դրանց իրագործումն օգուտ կտա ինչպես Բեյրութին, այնպես էլ Երևանին։ Նա վստահ է, որ հայ-լիբանանյան հարաբերությունները շատ յուրահատուկ են, քանի որ դրանք բնական ճանապարհով են կառուցվել։

Пара делающая селфи - Sputnik Արմենիա
Լիբանանի զբոսաշրջության նախարարը պատմեց, թե ինչն է ավելի շատ գրավում Հայաստանում

«Ինչպես գիտեք, Լիբանանում է գտնվում հայ խոշորագույն համայնքներից մեկը։ Լիբանանի հայերը մեծ ավանդ ունեն երկրի զարգացման մեջ, մասնավորապես` տնտեսության։ Երևանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի Հայաստան բերի լիբանանցի ներդրողներին», — ասաց Կիտանյանը։

Լիբանանցիներին Հայաստանում հետաքրքրում են ՏՏ ոլորտն ու գյուղատնտեսությունը։ Նրանք հաճույքով ներդրումներ են անում և շարունակելու են անելու այդ ոլորտներում։ Հայկական շուկան գրավում է լիբանանցիներին իր հնարավորություններով. մի կողմից Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, մյուս կողմից` ելք ունի իրանական մեծ շուկա։

Հայաստանը հետաքրքրում է Լիբանանին նաև ռազմական համագործակցության տեսանկյունից։

«Այդ առումով դուք ավելի զարգացած տեխնոլոգիաներ ունեք», — ասաց Կիտանյանը` նշելով, որ երկկողմ հարաբերությունները կստանան որակապես նոր մակարդակ, ինչին շատ առումներով նպաստում է 2017թ-ի ապրիլին Երևան-Բեյրութ-Երևան կանոնավոր չվերթերի գործարկումը։

Մայիսին նախատեսված է լիբանանյան պատվիրակության այցը, որի կազմում կլինեն լրագրողներ, զբոսաշրջային օպերատորներ, այլ ոլորտների ներկայացուցիչներ։ Լիբանանցիներն ակնկալում են, որ հայերը պատասխան այց կկատարեն։

2018թ-ի փետրվարին Բեյրութի նախագահ Միշել Աունի գլխավորած պատվիրակությունն այցելել էր Հայաստան։ Աունը Երևան էր ժամանել կոնկրետ նպատակով` խորացնել երկկողմ հարաբերությունները, ինչը վկայում է, որ այդ հարաբերություններն անցնում են որակապես նոր մակարդակ։

Տարբեր հաշվարկներով` Լիբանանի հայ համայնքը 200 հազարի է հասնում։ Լիբանանահայերը բնակվում են հիմնականում Բեյրութում, ինչպես նաև երկրի հյուսիսային շրջաններում։ Բեյրութի Բուրջ Համուդ հայկական թաղամասը հիմնել են հայերը` փրկվելով 1915թ-ի Հայոց ցեղասպանությունից և ապաստան գտնելով Լիբանանում։

Հենց այստեղ է գտնվում Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ I-ի նստավայրը։ Երկրում հայկական 25 ուսումնակրթական հաստատություններ են գործում, այդ թվում` բարձրագույն ուսումնական հաստատություններ և մանկապարտեզներ։

Վերջին անգամ Հայաստանի և Լիբանանի նախագահները հանդիպել են 2012թ-ի նոյեմբերին Սերժ Սարգսյանի` Բեյրութ կատարած այցի ընթացքում։

Լրահոս
0