Արմեն Ամիրյանը կտեղափոխվի այլ աշխատանքի՞

© Sputnik / Asatur YesayantsАрмен Амирян на презентации книги Артавазда Пелешяна "Моя вселенная и единая теория поля"
Армен Амирян на презентации книги Артавазда Пелешяна Моя вселенная и единая теория поля - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Իրատես» թերթը հայտնում է, որ ապրիլի 9-ից հետո նախարարներ են փոխվելու։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. «Ասում են, թե ապրիլի իննից հետո ոչ արագ, այնուհանդերձ, կառավարության կազմում տեղի կունենան կադրային փոփոխություններ. պաշտոններին հրաժեշտ կտան էներգետիկայի, առողջապահության, սոցիալական ապահովության ու աշխատանքի եւ մշակույթի նախարարները` հաստատապես: Այս մասին գրում է «Իրատես» թերթը։

«Ի դեպ, մշակույթի նախարարի պաշտոնում տևական ժամանակ շրջանառվում է ոչ անհայտ, ինչպես սիրում են կրկնել արվեստի մարդիկ, «մշակույթի մեջ թաթախված», Երևանի փոխքաղաքապետ, հայաստանյան գրեթե բոլոր հայտնի համապետական (եւ ոչ միայն) տոների` քրիստոնեության 1700-ամյակից մինչև բանակի 15-ամյակի կազմակերպիչ, ռեժիսոր, երաժիշտ, կինոսցենարիստ, դերասան… մի խոսքով, Արամ Սուքիասյանի անունը»,- նշված է հոդվածում։

Ըստ թերթի` այժմյան նախարար Արմեն Ամիրյանը կտեղափոխվի այլ աշխատանքի:

Լրահոս
0