00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բացառիկ ֆլեշմոբ. ամբողջ աշխարհի հայերը քոչարի կպարեն

© ВикипедияАрмянский танец Кочари
Армянский танец Кочари - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սփյուռքահայերն իրենց արմատների մասին չեն մոռանում։ Ավելին` կարևոր պատմական ամսաթվերն օգտագործում են համախմբվելու համար։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Գրենոբլի հայկական համայնքնի ներկայացուցիչները Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման 100-ամյակի և Երևանի հիմնադրման 2800-ամյակի նախաշեմին` մայիսի 26-ին, աշխարհի տարբեր ծայրերում  ֆլեշմոբ անցկացնելու նախաձեռնությամբ են ներկայացել։ Այս մասին հայտնեց Գրենոբլի մշակույթի տան ադմինիստրատիվ վարչության անդամ Սիրանուշ Խաչատրյանը։

Ֆլեշմոբի ժամանակ քոչարի կպարեն։ Նախաձեռնության մասին նախօրեին տեղեկություն է հրապարակվել միջոցառման Facebook–յան #Արիպարիքոչարի# պաշտոնական էջում։

Կազմակերպիչները հույս ունեն, որ իրենց նախաձեռնությանը կաջակցեն աշխարհի տարբեր երկրներում  բնակվող հայերը։ Կազմակերպիչների մտահղացման համաձայն` մայիսի 26-ին հայերն իրենց բնակության քաղաքում պետք է քոչարի պարեն, տեսանկարահանեն պարն ու ուղարկեն իրենց։ Ավելի ուշ տեսանյութը կհրապարակվի ֆլեշմոբի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

«Ֆլեշմոբ անցկացնելու գաղափարը, որին կմասնակցեն աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերը, իմն է։ Առաջին ֆլեշմոբը կազմակերպել էր մեր համայնքը 2015 թվականին Օսմանյան Կայսրությունում իրականացրած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 100-րդ տարելիցի կապակցությամբ», – ասաց Խաչատրյանը` Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Այն համեստ անցկացրեցինք` միայն Գրենոբլի սահմաններում։ Միջոցառումից հետո Խաչատրյանը որոշեց պարային ֆլեշմոբ կազմակերպել ամբողջ աշխարհում։ Միջոցառման նպատակն է` հերթական անգամ ցույց տալ, որ հայերը կան` անկախ այն դժվարություններից, որոնց ստիպված են եղել բախվել բազմադարյա պատմության ընթացքում։

«Մենք Հայաստանում չենք ապրում, սակայն չենք մոռանում մեր արմատների մասին, ովքեր ենք մենք և որտեղից ենք եկել», – ասաց Խաչատրյանը։

Армянский национальный танец - Sputnik Արմենիա
Յարխուշտան, քոչարին գերազանցում են ակումբային պարերին. հայ երիտասարդության նախընտրությունը

Գրենոբլի հայերի նախաձեռնությանն աջակցել է Լիոնի հյուպատոսարանը, ինչպես նաև ՀՀ սփյուռքի նախարարությունը։

Հայկական քոչարին ՅՈՒՆԵՍԿՕ-ն վերջերս ընդգրկել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: «Քոչարին ավանդական պար է, որը պարում են ամբողջ Հայաստանում` տոնական միջոցառումների, ընտանեկան արարողությունների և հասարակական միջոցառումների ժամանակ», – ասված է հաղորդագրության մեջ։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն քոչարին որակում է որպես «ազգային ինքնություն և համերաշխություն քարոզող պար, որը նպաստում է պատմական, մշակութային և էթնիկ հիշողությունների շարունակականությանը, խթանում փոխադարձ հարգանքը համայնքի բոլոր տարիքի անդամների միջև»:

Լրահոս
0