Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տարավ հավակնորդների մրցաշարում

© Facebook/ World ChessПартия Карякин - Аронян на турнире претендентов по шахматам (14 марта 2018). Берлин, Германия
Партия Карякин - Аронян на турнире претендентов по шахматам (14 марта 2018). Берлин, Германия - Sputnik Արմենիա
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարի 4-րդ տուրում հայ գրոսմայստերը սև խաղաքարերով պարտության մատնեց մրցակցին։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարի 4-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցում էր Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կարյակինին հետ: Արոնյանին հաջողվեց սև խաղաքարերով պարտիայի 68-րդ քայլին ստիպել մրցակցին անձնատուր լինել: Հայ գրոսմայստերն առաջին հաղթանակը տոնեց Բեռլինում:

Левон Аронян - Sputnik Արմենիա
Լևոն Արոնյանը սպիտակներով պարտվեց աշխարհի նախկին չեմպիոնին

Մյուս պարտիաներից ավարտվել է միայն Մամեդյարով-Սո խաղը, որտեղ գրանցվել է ոչ-ոքի արդյունք:

14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала