Էրդողանը հայտարարել է, որ մինչև երեկո Աֆրինը կվերցնեն

© AFP 2020 / ADEM ALTANПрезидент Турции Реджеп Тайип Эрдоган
Президент Турции Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Թուրքիայի առաջնորդը խոսել է «Ձիթենու ճյուղ» օպերացիայի շրջանակում իրականցվող ծրագրերի մասին։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Աֆրին քաղաքը մարտի 14-ի երեկոյան կվերցնեն, Անկարայում ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին հայտնում է New York Times-ը։

«Մենք ավելի ենք մոտեցել Աֆրինին, կարծում եմ` երեկոյան կվերցնենք»,- ասել է նա։

Թուրքիայի առաջնորդը խոսել է «Ձիթենու ճյուղ» օպերացիայի շրջանակում անցկացվող հետագա ծրագրերի մասին։

Նրա խոսքով` Աֆրինում հակաահաբերկչական գործողության մասնակիցները մեծ ուշադրություն են դարձնում Սիրիայի հյուսիս-արևմուտքի խաղաղ բնակչության անվտանգության հարցերին։

Торжественный Парад в честь 25-летия Независимости Республики Армения - Sputnik Արմենիա
Իրական փորձությունների ժամանակ հայկական բանակն ավելի ուժեղ կլինի, քան թուրքականը. Էսքին

Նրանց ավտոմեքնենաներով տարհանում են մարդասիրական միջանցքներով, վստահեցրել է Էրդողանը։

Թուրքիայի ռազմական հրամանատրությունից ավելի վաղ հայտնել էին, որ զորքը մարտի 12-ին կարողացել է շրջապատել Աֆրինի կենտրոնական շրջաններում գտնվող քրդական խմբավորումներին։

Հունվարի 20-ին Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարել էր սիրիական Աֆրինում քուրդ զորամիավորումների դեմ սկսած «Ձիթենու ճյուղ» գործողությունների մասին։ Թուրքիայի հետ գործում են «Սիրիայի ազատ բանակի» գրոհայինները։

Դամասկոսը վճռականորեն դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները` նշելով, որ այդ տարածքը Սիրիայի անբաժանելի մասն է։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала