00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օտարներն ուզում են, բայց չեն կարողանում նվագել հայերի ստեղծագործությունները. ինչո՞ւ

© Sputnik / Անցնել մեդիապահոցРоссийский национальный оркестр
Российский национальный оркестр - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եվրոպական երաժիշտները հրաժարվում են նվագել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, երբ տեսնում են, որ պարտիտուրաները թվայնացված չեն։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ ստեղծագործություններն արտասահմանում մեծ պահանջարկ են վայելում, բայց արտասահմանյան նվագախմբերը չեն կարողանում ներառել դրանք իրենց երկացանկերում, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի գեղարվեստական մասի պատասխանատու Սարգիս Բալբաբյանը։

Մարտի 5-ին 9-ը Երևանում կայացավ Հայ կոմպոզիտորական արվեստի IX փառատոնը, որն այս տարի նվիրված էր կոմպոզիտոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գրիգոր Եղիազարյանի 110-ամյակին։

«Մենք արտասահմանյան երաժիշտներից նամակներ ենք ստանում, որոնցում նրանք խնդրում են ուղարկել այս կամ այն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Մենք հաճախ չենք կարողանում բավարարել նրանց խնդրանքը, քանի որ պարտիտուրաները հիմնականում ձեռքով են գրված, իսկ եվրոպացի երաժիշտները դրանցով երբեք չեն նվագում», — ասաց Բալբաբյանը։

Ստացվում է` հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները նվագելու ցանկություն կա, բայց իրականացնելն անհնար է, քանի որ շատերը թվայնացված չեն։ Փառատոնի ներկայացուցիչները ստանձնել են նոտաների թվայնացման առաքելությունը։ Այս տարի թվայնացվել են Եղիազարյանի ստեղծագործություններից մի քանիսը։

Армянский композитор Арно Бабаджанян. - Sputnik Արմենիա
Ծննդյան փոխված օրը, կամ ինչպե՞ս հայկական քիթը մատնեց Բաբաջանյանին

Փառատոնի շրջանակում հնչել են Գրիգոր Եղիազարյանի, դասականների ու երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները, առաջին անգամ նվագել են նաև հայկական սփյուռքի ներկայացուցիչների ստեղծագործությունները։

Կոմպոզիտոր Վարդան Աճեմյանը կարծում է, որ վերջին ժամանակաշրջանում հայ կոմպոզիտորներն անարդարացիորեն մոռացության են մատնվել։ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը փորձում է լրացնել այդ բացթողումը։

«Մենք պետք է գնահատենք մեր արվեստը, և սիմֆոնիկ նվագախումբն իր վրա է վերցրել այդ առաքելությունը։ Եղիազարյանի ստեղծագործությունները տասնյակ տարիներ չէին հնչել, սակայն նա գրել է բազում ստեղծագործություններ, որոնք հնչել են աշխարհի տարբեր երկրներում ու ներկայացրել Հայաստանը», — ասաց Աճեմյանը։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կարևորեց միջոցառումը, որի նպատակն է հայ հասարակությանն ու աշխարհին ցույց տալ մեր երաժշտական արժեքները։

«Փառատոնին մենք նոր ձևաչափով ենք ներկայացնում մեր սիրելի կոմպոզիտորների փոքր-ինչ մոռացված անունները», — Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ասաց Սմբատյանը։

Նախորդ տարի փառատոնը նվիրած էր հայ և խորհրդային կոմպոզիտոր Հարո Ստեփանյանին։

Լրահոս
0