00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն այլևս ԱՄՀ–ից գումար չի խնդրո՞ւմ. միայն խորհուրդնե՞ր

© Photo : Wall BoatДеньги
Деньги - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը կրճատել է բյուջեի պակասուրդը, իսկ նոր վարկերը միայն «գործով» են լինելու։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելությունը կքննարկի Հայաստանին նոր տեխնիկական աջակցություն ցուցաբերելու հարցը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը։

Здание Центрального банка Армении - Sputnik Արմենիա
Moody's–ը փոխել է Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը

Հերթական առաքելության ընթացքում մասնագետները կուսումնասիրեն Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակը (պետական պարտք, բյուջեի եկամուտ ու ծախսեր, գնաճ)։ Ինչն ավելի «հիվանդ» է, այն էլ կառաջարկեն «բուժել»։

Այսպես, վերջին 1-2 տարվա ընթացքում հիմնադրամը խորհուրդ է տվել հետևել բյուջեի պակասուրդին, քանի որ 2014-15 թվականներին այն աճել է համապատասխանաբար մինչև ՀՆԱ-ի 4,8% և 5,9%։ Սակայն ընդհանուր առմամբ կայունություն է ձեռք բերվել։ 2017 թվականին պակասուրդը կազմել է 4,7%, իսկ 2018-19 թվականներին նախատեսված է ՀՆԱ-ի 2,5 — 2,6% սահմանում։

«Վերլուծության արդյունքում Արժույթի միջազգային հիմնադրամը կառանձնացնի առաջնահերթ ուղղություններն ու դրանց վերաբերյալ խորհուրդներ կտա», — ասաց փոխնախարարը։

Խորհուրդների երկիր

Խորհուրդը միակ բանն է, որ պետք է Հայաստանին ԱՄՀ-ից։ Extended Arrangement վերջին վարկային ծրագիրը (82,2 միլիոն SDR կամ 110 ու մի քիչ միլիոն դոլար) ավարտվել է 2017 թվականին։ Առաջիկա տարիներին հիմնադրամից նոր գումարներ չեն խնդրելու։ Ինչու՞։

ԱՄՀ-ի վարկերը տրվում են ընդհանուր բյուջետային կարիքների համար, եթե պահի տակ բյուջեում գումարը վերջացել է ։ Հաճախ այդպիսի օգնությունը շատ ժամանակին է լինում, քանի որ թոշակառուներն ու պոլիկլինիկաները չեն կարող սպասել։ Սակայն տնտեսությունն այդպիսի վարկերից շատ բան չի ստանում։ Պարզ ասած` «պարտք վերցրիր, մատնաքաշ գնեցիր, կերար, կրկին սովածացար։

Заключительное предвыборное мероприятие РПА (31 марта 2017). Ереван, Армения - Sputnik Արմենիա
17 աթոռ ու 1 տնտեսություն. ով ուր կտանի Հայաստանն ապրիլից հետո

Իսկ եթե բիզնեսի աջակցման կամ էլեկտրահաղորդման օդային գծեր կառուցելու համար վարկ վերցնեն, վարկը կվերջանա, իսկ արդյունքը կմնա։ Այդ պատճառով Հայաստանի իշխանությունն ինքն է ուզում վճարել ընթացիկ ծախսերը, և վարկեր վերցնել միայն նպատակային նախագծերի համար։ Վարկերի նախագիծը մինչև 2022 թվականն արդեն կազմված է`1,8 միլիարդ դոլար։ Սա նախկինից ավելի քիչ է։ Համեմատության համար նշենք` 2017 թվականին կառավարության արտաքին պարտքն աճել էր մոտ 660 միլիոն դոլարով, իսկ 2018 թվականին միայն 280 միլիոն դոլարի վարկ կվերցնեն (խոսքը միայն արտաքին վարկերի մասին է)։

Պարտք են վերցնում ոչ թե ձկան, այլ կարթի համար

Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը գնահատել է` ինչպես է Հայաստանը կառավարելու իր պարտքերը։ Հայաստանի վարկային վարկանիշը հաստատվել է B1 մակարդակում (սանդղակի կեսերին), բայց կանխատեսումը «կայուն»-ից դարձել է «դրական»։

Առաջին հերթին այնտեղ ուշադրություն են դարձրել նոր կանոններին, որոնցով Հայաստանը պարտք է վերցնելու։ Եթե նախկինում կանոնները կառուցվում էին «որքան է կարելի վերցնել» սկզբունքով, ապա հիմա` «ինչպես է պետք կարողանալ վերադարձնել գումարը» սկզբունքով։

Работа магазина АШАН - Sputnik Արմենիա
Հայկական տնտեսության սատանան. ի՞նչ է թաքնված մանրուքներում

Նախկինում պետական պարտքի վերին սահմանանիշը ՀՆԱ 60% էր։ Չէր նշվում` ինչպես է պետք հետագայում բարձրացնել վճարունակությունը։ Հիմա նախազգուշության միջոցները միանում են արդեն 40%-ից։ Այդ դեպքում բյուջեի կապիտալ ծախսերը չպետք է բյուջետային պակասուրդից պակաս լինեն (համարվում է, որ ենթակառուցվածքների կառուցումը օգնում է տնտեսության հետագա աճին)։

Եթե պարտքը գերազանցի ՀՆԱ-ի 50%-ը, ապա կառավարությունը պարտավոր է լինելու կրճատել ընթացիկ ծախսերը (չհաշված պետական պարտքի մարումը. այստեղ պետք է ամբողջովին վճարել)։ Իսկ ահա բյուջետային աշխատողների աշխատավարձերը, թոշակները, հիվանդանոցի ու պոլիկլինիկաների ծախսերը պետք է աճեն ավելի դանդաղ, քան ՀՆԱ-ն։ Իսկ եթե պարտքը գերազանցի ՀՆԱ 60%-ը, միանում է երկրորդ, ավելի ուժեղ «արգելակը». ընթացիկ ծախսերը պետք է աճեն ՀՆԱ-ից ու հարկավահաքությունից ավելի դանդաղ։

Այս կապակցությամբ էլ ակնկալվում է կառավարության պետական պարտքի կայունացումը (Կենտրոնական բանկի պարտքը չի սահմանափակվում)։ 2017 թվականի արդյունքներով` կառավարության պարտքը (ներքին և արտաքին) կազմել է ՀՆԱ 53,1%-ը (հաշվարկները հիմնված են վիճակագրական տվյալների վրա, վերջնական հաշվարկը հրապարակված չէ)։ Ակնկալվում է, որ 2018 ու 2019 թվականներին պարտքը կազմելու է համապատասխանաբար ՀՆԱ-ի 56,5% և 54,2% ։

ԱՄՀ-ն դիտարկում է այս և այլ գործոնները խորհրդատվություն տալու համար։ Այն պատրաստ կլինի երկու շաբաթվա ընթացքում։

Լրահոս
0