Արցախցի բալիկները պատասխանում են Ադրբեջանին. տեսանյութ

© Sputnik / Arpi Beglaryan / Анна, 8 лет. Шуши
Анна, 8 лет. Шуши - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արցախի մանկապարտեզներից մեկի սաներին հարցրել են` ով է քո թշնամին։ Նրանց պատասխանները հաստատ կզարմացնեն ադրբեջանցիներին։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Արցախցի փոքրիկները պատասխանել են «ո՞վ է քո թշնամին» հարցին։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կայքում հրապարակված տեսանյութը վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած մեկ այլ տեսանյութի հստակ պատասխանն է։

«Սարդ մարդը։ Վիշապը։ Մաշան, որովհետև նա տանջում է արջին»,- «ով է քո թշնամին» հարցին պատասխանում են փոքրիկները։ Ոմանք էլ ասում են, որ թշնամի չունեն։

Տեսանյութի վերջում փոքրիկները դիմում են ադրբեջանական մանկապարտեզի սաներից մեկին, որը վստահ է` ադրբեջանցիների թշնամին հայերն են։ Արցախցի երեխաներն ասում են` Յունիս, դու իմ թշնամին չես։

Լրահոս
0