Ավելի քան 4000 մարդ արդեն քվեարկել է Երևանում ՌԴ նախագահի ընտրություններին

© Sputnik / Aram Nersesyan / На избирательном участке No8031, Гюмри
На избирательном участке No8031, Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տեղական ժամանակով ժամը 18:30–ի դրությամբ դեսպանատան ընտրատեղամասում ավելի քան 4200 մարդ է քվեարկել, ինչը աննախադեպ ցուցանիշ է։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Երևանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիները շարունակում են շտապել Ռուսաստանի դեսպանատուն` մասնակցելու ՌԴ նախագահի ընտրություններին։

Избиратели в кабинах для голосования на участке No8026, Ереван - Sputnik Արմենիա
Իսկ կոնյակ կխմե՞նք. հետաքրքիր պատմություններ Երևանի ընտրատեղամասից

Տեղական ժամանակով ժամը 18:30–ի դրությամբ դեսպանատան ընտրատեղամասում ավելի քան 4200 մարդ էր քվեարկել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Պյոտր Շչյուկինը։ Նրա խոսքով` ընտրատեղամաս եկած մարդկանց քանակն աննախադեպ է։

Հիշեցնենք, որ Պետդումայի ընտրությունների ժամանակ ողջ օրվա ընթացքում Երևանում ՌԴ դեսպանատանը 1070 մարդ էր քվեարկել։

Հիշեցնենք նաև, որ այսօր` մարտի 18-ին, Ռուսաստանում նախագահի ընտրություններ են անցկացվում, բացվել է ավելի քան 97 հազար ընտրատեղամաս, որոնցից ավելի քան 400–ը` երկրի սահմաններից դուրս։

Քվեարկության ընթացակարգին հետևում է մոտ 1.5 հազար միջազգային դիտորդ 109 երկրից։

Ռուսաստանի նախագահի պաշտոնին հավակնում է 8 թեկնածու։

Լրահոս
0