Բոլորը վճարում են, բացի մերոնցից. հայ դեռահասները առաջին անգամ հանդես կգան «Սան–Ռեմոյում»

© AFP 2020 / TIZIANA FABIВыступление группы "Take That" на 61-ом песенном конкурсе Сан Ремо (18 февраля 2011). Италия
Выступление группы Take That на 61-ом песенном конкурсе Сан Ремо (18 февраля 2011). Италия - Sputnik Արմենիա
Հայաստանն իրավունք է ստացել ազգային ընտրական փուլն անձամբ անցկացնելու։ Երկու հաղթողներն էլ մարզերից են։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Հայաստանից երգիչներն առաջին անգամ ելույթ կունենան Սան Ռեմոյում անցկացվող փառատոնի երիտասարդական մրցույթում, Sputnik Արմենիային ասել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը։ Հայաստանն ազգային ընտրական փուլն անձամբ անցկացնելու իրավունք է ստացել։

«Սովորաբար, դա վճարովի է։ Իսկ Հայաստանը ստացել է այն Երևանի կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն, «Վերածնունդ» միջազգային փառատոնի հիմնադիր Կարինե Ավդալյանի շնորհիվ։ Մեծ է նրա ներդրումն այս ձեռքբերման հարցում», –  նշել է հայկական ժյուրիի անդամ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը։

Երկու փուլով անցկացված մրցույթի ժյուրիի անդամները երկու տաղանդավոր երեխաների ընտրեցին։ Ընդ որում` երկուսն էլ մարզերից են. Համլետ Բադալյանը Դիլիջանից և Գոռ Հարությունյանն Իջևանից։ Սան Ռեմոյում ապրիլի 19-ին հենց նրանք կներկայացնեն Հայաստանը։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала