Հայերն ու վրացիները թանկարժեք մեքենայով Թուրքիայից ապօրինի կերպով մարդկանց էին տեղափոխում

Այդ ամենը կոծկելու համար նրանք թանկարժեք ավտոմեքենաներ էին օգտագործում, որոնք սահմանապահներն ամաչում էին ստուգել։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Հունական ոստիկանությունը Թուրքիայից Հունաստան ապօրինի կերպով միգրանտներին տեղափոխելու համար 11 մարդ է ձերբակալել։ Ձերբակալվածների թվում են Հայաստանի, Վրաստանի և Հունաստանի քաղաքացիներ։ Այս մասին հայտնում է բուլղարական «Տրուդ» թերթը` հղում անելով «Կատիմերինի» հունական թերթին։

Ոստիկանությունը կասկածում է, որ նշված անձինք գործում էին 2017 թվականի փետրվարից և այդ ժամանակահատվածում հասցրել են սահմանն անցկացնել 360 մարդ։

Նրանց տեղափոխում էին թանկարժեք ավտոմեքենաներով` սահմանապահների զգոնությունը թուլացնելու համար։ Ընդ որում` նրանց ոչ միայն ավտոմեքենայի սրահում էին նստեցնում, այլև բեռնախցիկում։

Յուրաքանչյուր միգրանտ 600 եվրո էր վճարում` Թուրքիայի տարածքից մինչև Աթենք կամ Սալոնիկ հասնելու համար։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала