«Նաշա Russia»–ին տարածք տրամադրողներին մեղադրել են ռեյդերական հարձակման մեջ

© Comedy Club Production / Անցնել ֆոտոբանկМихаил Галустян и Валерий Магдьяш (слева направо) в фильме режиссера Глеба Орлова "Наша Russia: Яйца судьбы"
Михаил Галустян и Валерий Магдьяш (слева направо) в фильме режиссера Глеба Орлова Наша Russia: Яйца судьбы - Sputnik Արմենիա
Կինոպրոդյուսերն ու իր եղբայրը կասկածվում են խարդախության և «Բելկոֆֆ» ընկերությունը զավթելու փորձի մեջ։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Հայտնի կինոպրոդյուսեր Դավիթ Իսագուլովն ու նրա եղբայր Վիգեն Կարագյոզյանը Մոսկվայի Խորոշևսկի դատարանի կողմից խարդախության մեջ են մեղադրվում, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։

Պարբերականի տվյալներով` 2010 թվականին Իսագուլովը, որը ֆիլմերի, սերիալների և գովազդի նկարահանման համար վարձակալությամբ տարածքներ (ամենահայտնի նախագծերն են «»–ն, «Ամենալավ ֆիլմը», «Ունիվերը») հանձնող մի քանի ընկերությունների, այդ թվում «Մոյա ստուդիա» և «Կինոդոմ» սեփականատերն է, գովազդային գործակալության ղեկավար Օլեգ Բելկովին երկու տարի ժամկետով վեց զրոյանոց գումար է պարտքով տվել։

Граффити Михаила Галустяна в Санкт Петербурге - Sputnik Արմենիա
Շոումեն Միխայիլ Գալուստյանին անմահացրել են պետերբուրգյան գրաֆիտիում

Գործարքը ձևակերպել էին նոտարի ներկայությամբ։ Բացի այդ երաշխավորագիր էին ստորագրել, որի համաձայն պարտքը չվերադարձնելու դեպքում Բելկովը, որպես ընկերության տնօրեն, պարտավորվում է վերադարձնել գումարը իրեն պատկանող «Բելկոֆֆ» ընկերության հաշվին։

Սակայն նշված ժամկետում` 2012 թվականին, պարտապանը պարտքը չի վերադարձրել, նրան հանգամանքներն են խանգարել. Բելկովի նկատմամբ քրեական գործ են հարուցվել բիֆիդոկ հայտնի կաթնային ըմպելիքի ստեղծող Իգոր Վայնշտոկից 14 մլն եվրո շորթելու համար և քննչական մեկուսարան են ուղարկել։ Արդյունքում` 2013 թվականին գովազդային գործակալության ղեկավարին 5 տարվա ազատազրկման են դատապարտել խիստ ռեժիմի գաղութում։ «Բելկոֆֆ» ընկերությունը նա վերաձևակերպել էր մոր` փաստաբան Թամարա Շիպիցինայի անունով։

Նույն տարում Իսագուլովը Բելկովի պարտքի մի մասը փոխանցել է եղբորը` Կարագյոզյանին, որի հետ համատեղ բիզնես ունեին։ Վերջինս հայցով դիմել է պարտապան ընկերությանը։ Դատական գործընթացի ընթացքում պարզվել է, որ կոմերցիոն կազմակերպության սեփականատերը հանկարծակի փոխվել է։ Նոր սեփականատերն է ոմն Վիկտոր Բորոդինը (անունը փոխված է)։ Սակայն դատավարության ընթացքում Շիպիցինան կարողացել է վերականգնել ընկերության նկատմամբ վերահսկողությունը։ Ավելին` պարզվել է, որ կինը Բորոդինի կողմից խարդախության զոհ է դարձել։ Ընդ որում` կինը կարողացել է համոզել արդարադատությանը, որ պրոդյուսեր Իսագուլովի նկատմամբ պարտքը վաղուց մարվել է և ներկայացրել է վարկատուի ստորագրությամբ գրությունը։

Шоумен Михаил Галустян - Sputnik Արմենիա
«Խորամանկ հայ» Գալուստյանը պարծեցել է օլիմպիադայի ոսկե մեդալակիրներից ստացած նվերներով

Դատական փորձաքննությունը ճանաչել է դրանց իսկությունը, սակայն կինոգործիչը շարունակում է պնդել, որ դրանք կեղծ են։ Դրանից հետո Վիգենը մտածել է, որ Դավիթն իրեն քաշել է, և բարեկամները խզեցել են կապերը և դադարել շփվել միմյանց հետ։ Նրանք մինչ օրս չեն հաշտվել։

Միևնույն ժամանակ քննիչները քրեական գործ են հարուցել Բորոդինի նկատմամբ` «Բելկոֆֆ» ընկերությունը զավթելու համար։ Սակայն վերջինս փախուստի է դիմել։ Նրան բռնել են միայն 2017 թվականին։ Պարզվել է, որ նա փորձառու հանցագործ է։ Բացի դրանից Բորոդինը խոստովանել է, որ մասնակցել է Շիպիցինայի ընկերությունը զավթելու գործին, իսկ հանցագործության կազմակերպիչներն իբր Դավիթ Իսագուլովն ու Վիգեն Կարագյոզյանն են։ Ներկա պահին նրանց մեղադրում են ուրիշի գույքի հափշտակության մեջ`կեղծ փաստաթղթեր ներկայացնելու ճանապարհով «Բելկոֆֆ» ՍՊԸ–ի կանոնադրական կապիտալի 100–ի տոկոսի չափով։ Քննության վարկածով, նյութական վնասը մոտ 290 մլն ռուբլի է կազմում։

«Մոսկվայի Խորոշևսկի դատարանը մեկ ամսով ձերբակալել է Իսագուլովին և Կարագյոզյանին», – «ՄԿ»–ին է հայտնում մամուլի քարտուղար Ելենա Գումեննայան։

Երկուսն էլ չեն ընդունում են իրենց մեղքը։ Եղբայրները վստահեցնում են, որ չեն ճանաչում Բորոդինին, իսկ վերջինի ցուցմունքները զրպարտություն են անվանում։ Նրանց վարկածի համաձայն` «տիկին Շիպիցինան այդկերպ պաշտպանում է որդուն, որպեսզի նա չվերադարձնի նրանց գումարը»։ Մեղադրյալների փաստաբանները արդեն բողոքարկել են խափանման միջոցը։

Կարագյոզյանի պաշտպանի խոսքով` նա գրեթե կորցրել է տեսողությունը և մասնագիտացված բուժօգնության կարիք ունի։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала